«Հրապարակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյան-Նիկոլ Փաշինյան հանդիպումից հետո չնայած ողջ օրը քաղաքացիական անհնազանդության պայքարը չմարեց, սակայն ՀՀԿ-ում կասկած չեն ունեցել, որ հաջորդ օրն ալիքը կմարի։ Տեղեկացանք, որ խմբակցությանը հրահանգել են կազմ-պատրաստ սպասել ԱԺ արտահերթ նիստի, վաղ առավոտից պատգամավորները գնացել են խորհրդարան՝ սպասելով ճակատագրական պահին, որպեսզի նիստ անեն և Փաշինյանին զրկեն անձեռնմխելիությունից ու կալանավորեն։ Անգամ …

