Շուռնուխում կատարվածի համար պատասխանատվությունը կիսում են թե՛ այն անձինք, ովքեր հարձակում են գործել երիտասարդների վրա, թե՛ իրավապահ մարմինները. հայտարարություն

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիան (այսուհետ՝ Կոալիցիա) խստագույնս դատապարտում է Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում տեղի ունեցած ծայրահեղ անհանդուրժողականության, ատելության և բռնության պոռթկումը, որն արտահայտվեց 9 երիտասարդի կյանքի և առողջության նկատմամբ հոգեբանական և ֆիզիկական ոտնձգությամբ:

Կոալիցիան պնդում է, որ կատարվածի համար պատասխանատվությունը կիսում են հավասարապես թե՛ այն անձինք, ովքեր հարձակում են գործել գյուղի բնակիչներից մեկի մոտ հյուրընկալված երիտասարդների վրա և թե՛ իրավապահ մարմինները, մասնավորապես ոստիկանության ծառայողները, որոնք տարիներ շարունակ իրենց անգործությամբ, թողտվությամբ և, նույնիսկ, ուղղորդմամբ խրախուսել են իրական կամ ենթադրյալ սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության պատճառով ատելության հիմքի վրա կատարված հանցագործությունները:

Եթե մի քանի ամիս առաջ Գորիսում տուժածներից երկուսի նկատմամբ տեղի ունեցած հարձակման  դեպքի կապակցությամբ ՀՀ ոստիկանության Գորիսի բաժինը պատշաճ կերպով արձագանքեր, ապա նույն բռնարարները այս անգամ չէին գլխավորի մարդկանց առողջությանը ավելի ծանր վնաս պատճառած այս հարձակումը: Իրական կամ ենթադրյալ սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության պատճառով ատելության հիմքով կատարված հանցագործությունների զոհերի բողոքներին ընթացք չտալով, զոհերին մեղադրելով և նշված հիմքով ատելությունը որպես մեղմացուցիչ հանգամանք դիտարկելով՝ ՀՀ ոստիկանությունը և այլ իրավապահները փաստացի խրախուսում են նման հանցագործությունները:

Հայաստանի Հանրապետությունը տարիներ շարունակ ձախողում է ԼԳԲՏ անձանց խտրականությունից զերծ մնալու, բռնության չենթարկվելու, արժանապատիվ կյանքի և ՀՀ սահմանադրությամբ ու միջազգային փաստաթղթերով սահմանված մի շարք այլ իրավունքների ապահովումն ու պաշտպանությունը, ինչն անհամատեղելի է ժողովրդավարության և մարդու իրավունքների գերակայության արժեքները հռչակած պետության տեսլականի հետ: Իր քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը պետության գոյության հիմնական նպատակներից է, ինչին կարելի է հասնել միայն պետական մարմինների գործելաոճի կտրուկ փոփոխության արդյունքում:

Կոալիցիան հայտնում է իր զորակցությունը Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում հարձակման ենթարկված անձանց, բարձր գնահատում իրենց պայքարը իրավունքների պաշտպանության համար և պատրաստակամություն է հայտնում աջակցել ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանության նախաձեռնություններին և պահանջում. ՀՀ ոստիկանությունից և այլ պատկան մարմիններից գործի պատշաճ և արդարացի քննություն և մեղավորների համաչափ և օրինաչափ պատիժ: ՀՀ կառավարությունից անհապաղ քայլեր ձեռնարկել Հայաստանում խտրականության բոլոր հատկանիշներով ատելության հիմքով հանցագործությունների և խտրականության վերացման ուղղությամբ՝ ինչպես օրենսդրական կարգավորումների միջոցով, այնպես էլ դրսևորելով քաղաքական կամք՝ արտահայտվելու և գործելու հասարակական անվտանգության համար նման վտանգ ներկայացնող հանցագործությունների դեմ:

Կոալիցիան պատրաստակամ է ցուցաբերել մասնագիտական և տեխնիկական աջակցություն այդ նպատակը իրականացնելու համար:

Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիա