«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում տեղի է ունեցել «Հայկական բլոկչեյն» առաջին միջազգային համաժողովը, որի գործընկերն էր նաև ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը։ Համաժողովին մասնակցում էին բլոկչեյն տեխնոլոգիաների ոլորտի ավելի քան 600 ներկայացուցիչներ աշխարհի 20 երկրից՝ Հայաստանից, ԱՄՆ-ից, Չինաստանից, Շվեյցարիայից, Ռուսաստանից, Վրաստանից, Կանադայից, Հոնգկոնգից, Ուկրաինայից և այլն: Ներկաներին ողջունել է ՀՀ տրանսպորտի, կապի …

