Մի շարք իրավապաշտպաններ Շանթ Հարությունյանի արդարացման պահանջով դիմել են վարչապետին

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մի խումբ հասարակական կազմակերպություններ բաց նամակով դիմել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին․ 
Հարգելի պարոն վարչապետ
Թավշյա հեղափոխության ընթացքում, ապա հեղափոխությունից հետո Դուք բազմիցս հայտարարել եք, որ Հայաստանում պետք է բացառվեն այնպիսի արատավոր երեւույթներ, ինչպիսիք են կոռուպցիան, կլանային համակարգը, արդարադատության բացակայությունը, մարդու իրավունքների խախտումները, քաղբանտարկյալների գոյությունը։ Սրանք բոլորն էլ առաջնահերթություններ են, որոնց հաղթահարման համար անհրաժեշտ են հրատապ քայլեր ու ժամանակ։ Բայց թվարկված առաջնահերթություններից մեկի՝ քաղբանտարկյալների դեպքում դանդաղելու իրավունք չունենք։

Մարդու իրավունքների ոլորտը անհապաղ քայլեր է պահանջում։

Լուրջ ու շտապ անդրադարձ պետք է լինի ազատազրկման վայրերին։ Դրանք պետք է բեռնաթափվեն։

Պետք է բարելավել պահման պայմանները կալանավայրերում։ Պետք է համակողմանի ուսումնասիրության ենթարկվի ցմահ դատապարտվածների խնդիրը։ Անթույլատրելի է մարդկանց ցմահ ազատազրկման դատապարտել եւ մեկընդմիշտ ջնջել նրանց ու մոռանալ։ Պետք է սկսել Հայաստանում եղած քաղբանտարկյալների արդարացման գործընթաց։
Հայաստանյան եւ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների կողմից քաղբանտարկյալ ճանաչված Շանթ Հարությունյանը, իր նկատմամբ միայն արդարացման վճիռ է ակնկալում, եւ այլ ճանապարհով չի պատրաստվում ազատ արձակվել։ Նրա ու նրա ընկերների նկատմամբ ժամանակին իրականացվել է անարդար դատավարություն եւ հրապարակվել է արարքին ակնհայտ անհամաչափ դատավճիռ։

Կարծում ենք՝ քաղբանտարկյալի կողմից իր նկատմամբ քաղաքական դրդապատճառներով կայացված դատավճռի վերացման եւ իր արդարացման պահանջը տրամաբանական է եւ Ձեր կողմից համապատասխան դիրքորոշման հնչեցումը ընկալվելու է ոչ թե որպես դատական իշխանությունների ուղղորդում, այլ հանրային հիմնավոր ակնկալիքների արտահայտում, որը նպաստելու է խնդրի իրավաբանական լուծմանը։ Պետք է վերացվի քաղբանտարկյալի նկատմամբ կայացված անարդար ու պատվիրված դատավճիռը, նա պետք է արդարացվի եւ ազատ արձակվի։

Դիմում ենք ձեզ առաջարկելով հետին պլան չմղել Շանթ Հարությունյանի եւ ընդհանրապես քաղբանտարկյալների արդարացման գործը։ Այն այսօր մարդկանց խախտված իրավունքների վերականգնմանն ուղղված անհետաձգելի եւ անհրաժեշտ քայլ է, որը կազդարարի այլեւս առանց քաղբանտարկյալներ Հայաստանի մասին։

Վարդան Հարությունյան Իրավունքի եւ ազատության կենտրոն

Բորիս Նավասարդյան Երեւանի մամուլի ակումբ

Ավետիք Իշխանյան Հայաստանի հելսինկյան կոմիտե

Արթուր Սաքունց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

Լեւոն Բարսեղյան Լրագրողների «Ասպարեզ» ակումբ

Սոնա Այվազյան «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոն
06․08․2018թ․