Կառավարության այսօրվա նիստում գործադիրը հավանության արժանացրեց օրենքի նախագիծ, որով առաջարկվում է սահմանել ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ կամ զինվորական ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքին դրամական աջակցություն տալու կարգը և դրամական աջակցության չափերը։ Հարցի զեկուցող Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին վարչապետն առաջարկեց հասարակությանն այս որոշման մասին առավել մանրամասն իրազեկել․ «Սա հանրության շրջանում առավել հայտնի է «1000 դրամների» …

