Կայացավ ՀՀ առողջապահության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը, որը նախագահում էր Արսեն Թորոսյանը

Լուրեր

12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
Բոլորը

Հասարակական խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված էին 3 հարց. Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 թվականների գործողությունների ծրագրի կատարման ընթացքը,  Դեղերի դեղատոմսով բաց թողնման կարգը, «Ծխախոտի օգտագործման և ծխախոտի ծխի ազդեցության հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Ողջունելով խորհրդի անդամներին` Արսեն Թորոսյանն ընդգծեց, որ օրակարգում ընդգրված հարցերը առողջապահության նախարարության քաղաքականության գերակայություններից են և շատ կարևոր են նաև հասարակական հատվածի հետ քննարկումների համատեքստում:

ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի իրավաբական վարչության պետ Էմին Ավետիսյանը, ներկայացնելով մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող գործողությունների ծրագրի կատարման ընթացքը, նշեց, որ ծրագրում առկա է ՀՀ առողջապահության ոլորտին վերաբերող 22 կետ, որոնցից 2018 թվականի 1-ին կիսամյակում կատարմանն  ենթակա է 3 կետ` մահացության դեպքերի վերաբերյալ վիճակագրության վարում,  բժշկական գաղտնիքի կարգավորումներ, պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների վերաբերյալ իրավական կարգավորումներ:

Անդրադառնալով Դեղերի դեղատոմսով բաց թողնման կարգի լրամշակման աշխատանքներին և կազմակերպվող հանրային քննարկումներին` ՀՀ ԱՆ աշխատակազմի դեղորայքային քաղաքականության և բժշկական տեխնոլոգիաների վարչության պետ Վարդուհի Գրիգորյանը նշեց հետաձգման պատճառները, և խորհրդի անդամներին առաջարկեց մասնակցել նոր կարգի մշակմանը, հաջորդ տարի ներդրումը սահուն իրականացնելու համար:

ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը ներկայացրեց «Ծխախոտի օգտագործման և ծխախոտի ծխի ազդեցության հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» ՀՀ օրենքի նախագիծը` ընդգծելով նպատակները, խնդիրները, հիմնական ուղղություններն ու ակնկալվող արդյունքները:

Կարևորելով ծխախոտի ծխից զերծ «առողջ» միջավայրում ապրելու յուրաքանչյուրի իրավունքը` հասարակական խորհրդի անդամները մտահոգություն հայտնեցին նախորդ կառավարության և «ֆիլիպ Մորիսի» համագործակցության առնչությամբ: Միանալով նախարարության որդեգրած քաղաքականությանը` խորհուրդը հայտարարությամբ հանդես եկավ, որ դեմ է ծխախոտային որևէ արտադարտեսակի հովանավորչությանը, պատրաստակամ է քայլեր ձեռնարկել առողջ հասարակություն ձևավորելու ուղղությամբ:

Ամփոփելով նիստը՝ խորհրդի նախագահ Արսեն Թորոսյանը շնորհակալություն հայտներց գործընկերներին արդյունավետ և առարկայական քննարկման համար: