Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է աշխարհահռչակ լեհ կոմպոզիտոր և դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկուն և նրա տիկնոջը՝ Էլժբիետա Պենդերեցկային: Անվանի երաժիշտը Հայաստանում է Արամ Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթի եզրափակիչ փուլին մասնակցելու նպատակով. տեղեկացնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի լրատվական ծառայությունը: Ողջունելով հյուրերին՝ վարչապետը նշել է, որ ուրախ է նրանց հյուրընկալել Հայաստանում, որտեղ սիրում և բարձր են գնահատում …

