Թուրք ազգայնական գործիչն անդրադարձել է սահմանները բացելու մասին Փաշինյանի հայտարարությանը

Լուրեր

12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
Բոլորը

«Թուրք-ադրբեջանական բարեկամական միության» փոխնախագահ  Սերդար Ունսարը մեկնաբանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, ըստ որի՝ պաշտոնական Երևանը  պատրաստ է առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ։

«Հայաստանի նոր վարչապետը ցանկանում է առանց նախապայմանների զարգացնել Թուրքիայի հետ հարաբերությունները։ Ինչ խոսք,  դրական զարգացում է։  Բայց լավ հարաբերություններ ստեղծելու համար Հայաստանը պետք է ճանաչի Թուրքիա պետությունը, հրաժարվի տարածքային պահանջներից։  Հայ ժողովուրդը թուրք ազգին չպետք է ընկալի որպես թշնամի։ Եվ որ ամենակարևորն է, նրանք պետք է դուրս գան Ադրբեջանի տարածքներից և դրանք հանձնեն Ադրբեջանին։ Դրանից հետո  միայն կնստենք սեղանին ու կխոսենք։  Եթե առանց դրա սահմանային անցակետը բացվի, ապա Ադրբեջանի ժողովուրդ կնեղանա, իսկ Ղարաբաղի և Խոջալուի մեր զոհերի աճյունները հանգիստ չեն գտնի։ Քանի դեռ  հայերը օկուպացված հողերից դուրս չեն գալիս, Ալիջանի և մյուս անցակետերի բացման մասին խոսք անգամ լինել չի կարող: Հայերի նպատակը պարզ է, նրանք ցանկացած հարթակում ցանկանում են թշնամություն դրսևորել թուրքերի դեմ։  Այժմ Ադրբեջանի հողերը ակուպացված են, կա 1մլն փախստական, ճի՞շտ կլինի արդյոք դա անտեսել և բացել սահմանը: Այդ դեպքում ուր կմնա  երկու պետություն, մեկ ազգ սկզբունքը։ Մեր նախագահը այդ հարցում իր խոսքն ունի, այն է՝ «Քանի դեռ հայերը դուրս չեն եկել օկուպացված հողերից սահմանները չեն կարող բացվել,- ասել է Ունսարը։

Վերջինս պնդել է, թե Իգդիրում ապրող թուրքերը չեն ցանկանում, որ հայ-թուրքական սահմանը բացվի։   

«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, եթե ցանկանում է իր ժողովրդին տնտեսական դժվարություններից փրկել, նախևառաջ նրանք պետք է դուրս գան Ադրբեջանի հողերից և միայն դրանից հետո հարաբերությոններ ստեղծեն Թուրքիայի հետ»,-եզրափակել է թուրք ազգայնական գործիչը։

ermenihaber.am