Դամասկոսում Թուրքիայի դեսպանությունն ավելի քան մեկ տասնամյակ անց կվերսկսի գործունեությունը

Լուրեր

07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Երկրորդը իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է Եկեղեցու դեմ նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
Բոլորը

Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Իբրահիմ Քալընը հինգշաբթի մեկնել է Դամասկոս, փոխանցում է Al Monitor-ը:

Ըստ Սիրիայի տեղեկատվության նախարարության՝ Բաշար Ասադի վարչակարգի տապալումից հետո թուրք բարձրաստիճան պաշտոնյաների առաջին այցի շրջանակում Քալընը պետք է հանդիպի սիրիական ապստամբների առաջնորդ Ահմեդ ալ-Շարաայի հետ, որը նաև հայտնի է Աբու Մոհամմադ ալ-Ջոլանի անվամբ, ինչպես նաև Սիրիայի անցումային կառավարության ղեկավար Մոհամմադ ալ-Բաշիրին։

Սոցցանցերում տարածվող տեսանյութերում երևում է, որ թուրքական հետախուզության ղեկավարը դուրս է գալիս Դամասկոսի կենտրոնում գտնվող Օմայադ մզկիթից, այնուհետև նստում է մեքենան, որը վարում է Հայաթ Թահրիր ալ-Շամ խմբավորման ղեկավար Աբու Մոհամմադ ալ-Ջոլանին։

Թուրքիան զինված ընդդիմադիր խմբավորումների հիմնական աջակիցն է, որոնք միացել են Ջոլանիի գլխավորած Հայաթ Թահրիր ալ-Շամին վերջին հարձակման ժամանակ։

Քալընի այցը Դամասկոս ընդգծում է Թուրքիայի մտադրությունը՝ ակտիվորեն ներգրավվել Սիրիայի ապագայի կերտման գործում։

Բացի այդ, 2012 թվականի ի վեր առաջին անգամ գործունեությունը կվերսկսի Դամասկոսում Թուրքիայի դեսպանատունը։ Մավրիտանիայում Թուրքիայի նախկին դեսպան Բուրհան Քյորօղլուն նշանակվել է Դամասկոսում գործերի ժամանակավոր հավատարմատար։

Անկարան և Դամասկոսը խզել էին հարաբերություններն ավելի քան մեկ տասնամյակ առաջ՝ Ասադի դեմ պայքարող ապստամբ խմբավորումներին թուրքական աջակցության շուրջ լարվածության ֆոնին:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի