Չկա նման բան․ Արթուր Վանեցյանը՝ Արմեն Աշոտյանին հարցաքննելու մասին
Քաղաքականություն
09.08.2018 | 13:37Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը հերքում է տարածված լուրը, թե Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր, Կրթության, գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանը հրավիրվել է հարցաքննության։
Հիշեցնենք, որ ըստ շրջանառվող լուրերի, այս օրերին իրավապահների տեսադաշտում են հայտնվել ՀՀԿ-ակական պատգամավոր Արմեն Աշոտյանը։
Իրավապահներն օրեր առաջ հարցաքննության են հրավիրել նաև Կրթության եւ գիտության նախկին նախարար, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանին։ Հարցը վերաբերել է ԿԳՆ նախարար աշխատած շրջանին, նրան հրավիրել են որպես վկա։