Փաստաբան Տիգրան Աթանեսյանի կարծիքով Հայաստանն այսօր անցումային արդարադատության կարիք չունի։ «Եթե չենք վստահում մեր դատական իշխանությանը, դե, դատական իշխանությունը բազմաթիվ առիթներ տվել է միշտ իրեն չվստահելու, և ստեղծում ենք կողքից արդարադատական համակարգ, պետք է սպասել հեղափոխական տեռորի։ Լավագույն նպատակներով ունենում ենք վատագույն արդյունք»,- ասում է պարոն Աթանեսյանը։ Հիշեցնենք, որ անցումային արդարադատական մարմիններ ստեղծելու մասին օգոստոսի …

