Կզարմանայի, եթե նման շրջաբերական չտարածվեր, այն քաղաքականացնել պետք չէ․ Նունե Սարգսյան

Լուրեր

12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
12.11.2026 | 20:00
ՌԴ-ն զրկեց ՀՀ-ին՝ ՀԱՊԿ-ում ձայնից, բայց չհեռացրեց․ ավելի շուտ ԵՏՄ-ից կհանեն՝ մեզ վնասելու նպատակով․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 19:53
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
12.11.2026 | 19:51
Զելենսկին հանդիպել է Ալիևին և շնորհակալություն հայտնել մարդասիրական օգնության համար
12.11.2026 | 19:47
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
12.11.2026 | 19:40
Յանիկ Սիները վիրահատվել է
12.11.2026 | 19:27
ՌԴ ԱԽ-ն հայտնել է, որ տարեսկզբից ի վեր միգրանտների արտաքսման վերաբերյալ 143 հազար որոշում է ընդունվել
12.11.2026 | 19:15
«Այսօր վերջին օրն է»․ ինչ կեղծ հայտարարություն է տարածվում Facebook-ում, և ինչ իրավունքներ ունի Meta-ն իրականում
Բոլորը

Կառավարության աշխատակազմի կողմից տարածված շրջաբերականի շուրջ ծավալված քննարկումները, ես, ճիշտն ասած, չեմ հասկանում, որովհետև այն ներգերատեսչական փաստաթուղթ է, որը որևէ կերպ չի խոչընդոտում խոսքի ազատությանն ու լրագրողների գործունեությանը։ 

Factor.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի» գործադիր տնօրեն  Նունե Սարգսյանը՝ ընդգծելով, որ տարածված շրջաբերականում խոսքը վերաբերում է ընդամենը վարչապետի աշխատակազմի անդամների և լրատվամիջոցների հետ շփումներին, որպեսզի գերատեսչության աշխատակիցների կողմից հնչեցված արտահայտությունները չհակասեն Կառավարության հնչեցրած տեսակետների հետ։

«Ես այդ շրջաբերականով չեմ տեսնում լրատվամիջոցների վրա ճնշման փորձ»,- ասաց Նունե Սարգսյանը։

Նա նաև նկատեց, որ ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանը, պարզապես, այդ շրջաբերականը ներկայացրել է պրովոկացիոն տարբերակով, մինչդեռ այն ուղղված չէ  լրատվամիջոցների դեմ։ «Չեմ հասկանում՝ Արմեն Աշոտյանն ի՞նչ իրավական հիմքերի մասին է խոսում, դա ներքին փաստաթուղթ է, որևէ  իրավական նորմով, օրենքով դա չի արգելվում»,- հարցադրում է հնչեցնում Նունե Սարգսյանը և հավելում․ «Թող վարչապետն այդ հարցին պատասխանի»։

Նունե Սարգսյանի խոսքով՝ շրջաբերականը ուղղված է լրատվամիջոցների և Կառավարության աշխատանքի կանոնակարգմանը։ «Այն չի կարող տարածվել նաև Կառավարության մաս կազմող նախարարություների վրա, քանի որ նրանք առանձին-առանձին ունեն իրենց հաղորդակցության ստրատեգիան, նախարարություններն առանձին են գործում, հետևաբար,  այս շրջաբերականը վերաբերում է միայն վարչապետի աշխատակազմին։ Ես սրան շատ նորմալ եմ վերաբերվում, ավելին ասեմ՝ ես կզարմանայի, եթե նման շրջաբերական չտարածվեր, այն քաղաքականացնել պետք չէ»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը  ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի կողմից մշակած փաստաթուղթը և նշել.   «Ծանոթացեք ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի այս շրջաբերականին, որը սահմանափակելու է տեղեկատվության տրամադրման ազատությունը, մամուլի օպերատիվությունը, խոսքի ազատությունը և աշխատակիցների ազատ արտահայտվելու իրավունքը»։ 

Աղավնի Սուքիասյան