«Կողքից ստեղծել արդարադատական համակարգ, նշանակում է պետք է սպասել հեղափոխական տեռորի»․ փաստաբան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
12.11.2026 | 20:00
ՌԴ-ն զրկեց ՀՀ-ին՝ ՀԱՊԿ-ում ձայնից, բայց չհեռացրեց․ ավելի շուտ ԵՏՄ-ից կհանեն՝ մեզ վնասելու նպատակով․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 19:53
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
12.11.2026 | 19:51
Զելենսկին հանդիպել է Ալիևին և շնորհակալություն հայտնել մարդասիրական օգնության համար
12.11.2026 | 19:47
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
12.11.2026 | 19:40
Յանիկ Սիները վիրահատվել է
12.11.2026 | 19:27
ՌԴ ԱԽ-ն հայտնել է, որ տարեսկզբից ի վեր միգրանտների արտաքսման վերաբերյալ 143 հազար որոշում է ընդունվել
12.11.2026 | 19:15
«Այսօր վերջին օրն է»․ ինչ կեղծ հայտարարություն է տարածվում Facebook-ում, և ինչ իրավունքներ ունի Meta-ն իրականում
12.11.2026 | 19:00
8 անշարժ գույք, Maybach և միլիոններ․ ինչ են ուզում բռնագանձել Արթուր Բաղդասարյանից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 18:51
Nvidia-ի գլխավոր տնօրեն Հուանգը հրաժարական է տվել սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 18:43
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
Բոլորը

Փաստաբան Տիգրան Աթանեսյանի կարծիքով Հայաստանն այսօր անցումային արդարադատության կարիք չունի։ «Եթե չենք վստահում մեր դատական իշխանությանը, դե, դատական իշխանությունը բազմաթիվ առիթներ տվել է միշտ իրեն չվստահելու, և ստեղծում ենք կողքից արդարադատական համակարգ, պետք է սպասել հեղափոխական տեռորի։ Լավագույն նպատակներով ունենում ենք վատագույն արդյունք»,- ասում է պարոն Աթանեսյանը։

Հիշեցնենք, որ անցումային արդարադատական մարմիններ ստեղծելու մասին օգոստոսի 17-ին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Փաստաբանի կարծիքով, Հայաստանը այնքան վատ վիճակում չէ, որ դատարաններին զուգահեռ արդարադատական մարմիններ ստեղծվեն։ «Եթե մենք ունենայինք 10 հազար հոգի ակնհայտ հանցագործներ, որոնք անընդհատ շրջում են, մարդ են սպանում և պարզ է, որ սովորական դատավարական կանոններով դու երկրում կարգ ու կանոն չես կարողանում հաստատել, ես ձեզ հետ կհամաձայնեի, այդտեղ պետք է են արտակարգ միջոցառումներ»,- վստահեցնում է փաստաբանը։

Նա համաձայն է, որ մեր դատարանները լավագույն վիճակում չեն, սակայն կոռուպցիայի դեմ պայքարում այնքան էլ անհաղթահարելի վիճակ չէ, կոռումպացվածներն էլ առանձնապես շատ չեն: «Քանի՞ կոռուպցիոներ ունենք, էդ կոռուպցիոն բուրգը ղեկավարել են մի 20-30 հոգի, հա, տակը շատ մարդիկ կան, բայց էդ մարդկանց մեղքը ես մի քիչ չեմ պատկերացնում, թե որքանով է վճռորոշ մեր երկրի ճակատագրի համար, հրահանգ են ստացել՝ կատարել են, իրենք էլ օգտվել են, այսինքն՝ էն ինչ միշտ եղել է էս երկրում։ Հետևաբար էդ լրջագույն հարվածը կոռուպցիայի դեմ պայքարի պետք է հասցվի վերնախավին, որոնք կառուցել են էդ համակարգը։ Դրանք շատ չեն, դրանք զինված ապստամբություն չեն անում, դրանք կաստյում-գալստուկով մարդիկ են, իրենց տանը նստած են, և հասարակական կարգին ու պետականությանը սպառնացող անմիջական վտանգ դրանք չեն ներկայացնում»,- նկատում է փաստաբանը։

Նա առաջարկում է փոխել Բարձրագույն դատական խորհրդի կազմը, ձեռնարկել դատական բարեփոխումներ, բայց դատարաններին զուգահեռ դատական մարմիններից հեռու մնալ․ «Հեղափոխությունից հետո նշանակվեցին դատարանի նախագահներ գրեթե նույն մարդիկ, հիմա Վճռաբեկ դատարանի նախագահ նշանակվեց Արման Մկրտումյանի աջ ձեռք Երվանդ Խունդկարյանը։ Է հա, բան չի կատարվում, բան չի փոխվում»։

Տիգրան Աթանեսյանի համոզմամբ, նոր մարմիններ ստեղծելու փոխարեն պետք է իրավական և քաղաքական գնահատականներ տրվի նախորդ բոլոր տարիներին, բոլոր ընտրություններին, բոլոր իշխանություններին, ներառյալ ապրիլյան հեղափոխությանը։ «Ոչ մի իշխանություն հավերժ չէ, և մենք երաշխավորված չենք նրանից, թե մեկ-երկու տարի հետո հաջորդ իշխանությունները որ գան, չեն հայտարարի, որ դա հեղափոխություն չէր, այլ հեղաշրջում։ Պետք է դրանից ապահովագրվել անպայման և տալ հստակ քաղաքական իրավական գնահատական»,- զգուշացնում է նա։

Կոռուպցիայի դեմ պայքարը հաջողությամբ և առանց ցնցումների իրականացնելու համար նա առաջարկում է նախ իրականացնել խորհրդարանի ընտրություններ։ Թող նոր Ազգային ժողովն ստեղծի քննիչ հանձնաժողով, որն էլ նախկին իշխանությունների բոլոր ապօրինությունները ջրի երես կհանի․ «Խոսվում է, որ Մարտի 1-ից հետո շատ մարդիկ զրկվել են բիզնեսներից, իրենց աշխատանքից, տուժել են և դա ճշմարտություն է, արտագաղթել են։ Եվ ստեղծել էդ մարդկանց հնարավորինս հատուցելու մեխանիզմներ»։

Ի դեպ, անցումային արդարադատություն ստեղծելու պահանջը ձևակերպվեց հատկապես դատավոր Ալեքսանդր Ազարյանի որոշմամբ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու վճռի պատճառով։ Տիգրան Աթանեսյանն առաջարկում է շատ չանհանգստանալ․ «Նույն Ռոբերտ Քոչարյանին դատելու համար պետք չի շտապել և պետությանը դնել վտանգի տակ։ Կդատվի Ռոբերտ Քոչարյանը «Մարտի 1»-ի համար, էդ մարդկանց արյունը դեռ չի չորացել։ Մի շտապեք, շտապեցինք, տեսաք ինչ ստացանք»։

 

Մհեր Արշակյան