«Լիդիան»-ում աշխատող 200 կանանց անունից բաց նամակ է հղվել ՄԻՊ-ին ու ոստիկանապետին

Լուրեր

12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
12.11.2026 | 20:00
ՌԴ-ն զրկեց ՀՀ-ին՝ ՀԱՊԿ-ում ձայնից, բայց չհեռացրեց․ ավելի շուտ ԵՏՄ-ից կհանեն՝ մեզ վնասելու նպատակով․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 19:53
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
12.11.2026 | 19:51
Զելենսկին հանդիպել է Ալիևին և շնորհակալություն հայտնել մարդասիրական օգնության համար
12.11.2026 | 19:47
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
12.11.2026 | 19:40
Յանիկ Սիները վիրահատվել է
12.11.2026 | 19:27
ՌԴ ԱԽ-ն հայտնել է, որ տարեսկզբից ի վեր միգրանտների արտաքսման վերաբերյալ 143 հազար որոշում է ընդունվել
12.11.2026 | 19:15
«Այսօր վերջին օրն է»․ ինչ կեղծ հայտարարություն է տարածվում Facebook-ում, և ինչ իրավունքներ ունի Meta-ն իրականում
12.11.2026 | 19:00
8 անշարժ գույք, Maybach և միլիոններ․ ինչ են ուզում բռնագանձել Արթուր Բաղդասարյանից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 18:51
Nvidia-ի գլխավոր տնօրեն Հուանգը հրաժարական է տվել սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 18:43
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
12.11.2026 | 18:28
Ռուսաստանը կարող է համաձայնել Ուկրաինայի հարցով բանակցություններին Եվրոպայի մասնակցությանը․ Մերց
12.11.2026 | 18:20
Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «ՆԵԿ Նեյմեգեն» խաղի տոմսերի գները
Բոլորը

Ամուլսարի հարակից համայնքների մոտ 200 կանանց անունից բաց նամակ է հղվել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին, ոստիկանությունը եւ կանանց իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպություններին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նամակում նշված է, որ Ամուլսարի ծրագիրը հարակից համայնքներում բազմաթիվ կանանց համար ոչ միայն արժանապատիվ աշխատանքի, այլեւ սահմանափակ հնարավորություններով գյուղական համայնքներում նոր մասնագիտություն սովորելու, նոր կյանք սկսելու,  ընտանիքների սոցիալ-տնտեսական վիճակը բարելավելու, շատերի համար՝ փոքր բիզնես նախաձեռնելու եւ եղածը ընդլայնելու հնարավորություն է: 

«Մեզանից շատերը «Լիդիան»-ում աշխատելու ընթացքում ձեռք ենք բերել նոր հմտություններ, շատերը ստացել են նոր մասնագիտություն, վերաորակավորում: «Լիդիանը» Հայաստանում այն բացառիկ կազմակերպություններից է, որ խթանում է կանանց եւ տղամարդկանց համար հավասար հնարավորություններ, աշխատանքային հավասար պայմաններ, եւ մենք հպարտ ենք, որ ունենք արժանապատիվ աշխատանքի եւ զարգացման հնարավորություն:

Վերջին երկու տարում ընկերությունն աջակցել է ավելի քան 50 փոքր բիզնեսի, որոնցից մեծ մասը վարում են կանայք: Մենք անցել ենք բիզնես դասընթացներ, ստացել աջակցություն, վարել մեր բիզնեսները՝ սատարելով մեր ընտանիքներին եւ նրանց բարեկեցությանը»,- ասված է նամակում:

Նամակի տակ ստորագրած կանայք նշում են, որ աշխատելով «Լիդիան»-ում՝ բոլորից լավ են պատկերացնում, թե ինչ բարձր բնապահպանական չափանիշներ են կիրառվում Ամուլսարում: «Թող որեւէ մեկը չասի, որ մեզանից շատ է սիրում իր համայնքը, իր ընտանիքն ու երեխաներին: Համայնքի հանդեպ սերը առաջին հերթին ամենօրյա ազնիվ աշխատանքն է: Մենք բոլորից շատ ենք շահագրգրռված մեր ընտանիքների բարեկեցությամբ եւ բնապահպանությամբ»: