Հատուկ քննչական ծառայությունը հայտարարում է «Գեներալ Մանվել Գրիգորյան» բարեգործական հիմնադրամի գործունեության մեջ տեղ գտած հնարավոր իրավախախտումների մասին: «ՀՀ ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով պարզվել է, որ 12.02.2013 թ.-ին Մանվել Գրիգորյանի կողմից ստեղծվել է «Գեներալ Մանվել Գրիգորյան» բարեգործական հիմնադրամը, որին տարբեր քաղաքացիներ և կազմակերպություններ ինչպես կանխիկ, այնպես էլ բանկային …

