23 Նոյեմբեր 2017 | 12:09
Հատուկ ուշադրություն դարձրեք սրան, տպավորություն է, որ հիմնադրամն ինքն է որոշում՝ չունենալով պատվերներ. վարչապետի հանձնարարականը
ՀՀ Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականներից մեկը վերաբերում էր իրավական ակտերի նախագծերի կարգավորման ազդեցության գնահատմանը: «2016 թվականի մարտ ամսին Կառավարության կողմից հիմնադրվել է «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» հիմնադրամը, որն իրականացնում է համապատասխան նախագծերի կարգավորման բնագավառների վրա ազդեցության գնահատումը, մասնավորապես՝ անդրադառնալով հիմնավորվածությանը, այլընտրանքային տարբերակների սահմանման, նախագծի ընդունման ծախսերի և օգուտների հաշվառման հարցերին, արդյունքում տրամադրելով …