ՀԱՊԿ-ն առանց Հայաստանի կորցնում է ավելին, քան մեկ անդամ. Դենիս Դվորնիկով

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի ներկայացուցիչներն առաջարկել են փոփոխություններ մտցնել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) կանոնադրության մեջ:

Այս մասին գրում է Interfax-ը՝ վկայակոչելով ՀԱՊԿ մամուլի ծառայությունը: Համաձայն առաջարկվող փոփոխությունների` ՀԱՊԿ Անվտանգության խորհրդում երկիրը կներկայացնի վարչապետը։ Կառույցի գլխավոր քարտուղարը ներկայումս Հայաստանի ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովն է։ Ինչպես հայտնի է, նրան «Մարտի 1»-ի գործով մեղադրանք է առաջադրվել:

Ռուսաստանցի հրապարակախոս, քաղաքագետ Դենիս Դվորնիկովը, մեկնաբանելով ՀԱՊԿ-ի շուրջ ստեղծված իրավիճակը և ՀԱՊԿ-Հայաստան հետագա հարաբերությունների հետ կապված խնդիրները, Factor.am-ի հետ զրույցում ընդգծեց. «Այդ կազմակերպությունն առանց Հայաստանի կորցնում է ավելին, քան մեկ անդամ: ՀՀ-ն ունի շատ կարևոր աշխարհագրական դիրք և միջազգային նշանակություն: Դա թույլ է տալիս համակարգել գործողություններն արևմտյան գործընկերների հետ, ունենալ ոչ ֆորմալ կոնտակտ Թբիլիսիի և ուղիղ կապ Իրանի հետ: Դրանք նշանակալից գործոններ են: Ենթադրում եմ` Լավրովի արձագանքը պայմանավորված է նրանով, որ Խաչատուրովի հետ կապված գործընթացները հարվածում են ՀԱՊԿ-ի հեղինակությանը: Կարծում եմ`կամաց-կամաց միջադեպը կմոռացվի:

Սա առաջին հարվածը չէ, որով ստուգվում է կառույցի ամրությունը: Կազմակերպության այլ անդամներ նույնպես հասցրել են տարբեր առիթներով «զարմացնել» իրենց գործընկերներին:

Հաշվի առնելով Ադրբեջանի հետ հակամարտությունը` ՀԱՊԿ-ը կարևոր գործոն է Հայաստանի համար: ՀԱՊԿ-ին և ԵԱՏՄ-ին վերաբերող հարցերը շատ են: Կարելի է դուրս գալ` դուռը շրխկացնելով, բայց դրանից լա՞ վ կլինի »:

Մեր զրուցակիցը համոզված է, որ բարդ զարգացումներ կլինեն «նոր Հայաստանի» և «կայուն Ռուսաստանի» հարաբերություններում:

Ըստ Դվորնիկովի` հարցն այստեղ հայտարարությունների կամ գնահատականների մասին չէ: Քաղաքագետը շեշտում է` ՀՀ նոր իշխանությունները պետք է զրոյից կառուցեն սեփական երկրի շահերի լոբբինգի մեխանիզմները Ռուսաստանում: «Հայաստանը սիրող շատ ռուս գործիչներ այսօր շփոթված են: Նրանք կարծես խնդրեն, որ Հայաստանը ձեռք մեկնի:

Վերջիններս էլ, բնականաբար, կպատասխանեն»,-կարծիք հայտնեց հրապարակախոսը: Մեկ օր անց վարչապետը հանրահավաք կանցկացնի` ամփոփելով իր աշխատանքի հարյուր օրը:

Մեր հարցին` Ձեզ դո՞ւր է գալիս ժողովրդի հետ շփման այն ձևաչափը, որն ընտրել է Նիկոլ Փաշինյանը, Դենիս Դվորնիկովը պատասխանեց. «Իմ կարծիքով` հարմարավետ ձևաչափ է, քանի որ նա լավ հռետոր է: Հրաշալի է, երբ մարդը ոչ միայն էկրանի միջոցով է շփվում: Բայց հանրահավաքները չպետք է ժողովրդական էյֆորիայի երկարացման միջոց լինեն: Հիմա Հայաստանն ունի սթափության և սառը դատողության կարիք, որ փոքր ազգի մեջ ներքին թշնամիներ որոնելու գործընթացը դադարի: Հիանալի կլիներ, եթե այս հավաքը խթաներ ազգային համերաշխությանը»:

Լևոն Փանոսյան