Ինձ ելույթի համար բանտարկող ռեժիմն այսօր խոսում է խոսքի ազատության սահմանափակումից. Գևորգ Սաֆարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
12.11.2026 | 20:00
ՌԴ-ն զրկեց ՀՀ-ին՝ ՀԱՊԿ-ում ձայնից, բայց չհեռացրեց․ ավելի շուտ ԵՏՄ-ից կհանեն՝ մեզ վնասելու նպատակով․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 19:53
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
12.11.2026 | 19:51
Զելենսկին հանդիպել է Ալիևին և շնորհակալություն հայտնել մարդասիրական օգնության համար
12.11.2026 | 19:47
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
12.11.2026 | 19:40
Յանիկ Սիները վիրահատվել է
12.11.2026 | 19:27
ՌԴ ԱԽ-ն հայտնել է, որ տարեսկզբից ի վեր միգրանտների արտաքսման վերաբերյալ 143 հազար որոշում է ընդունվել
12.11.2026 | 19:15
«Այսօր վերջին օրն է»․ ինչ կեղծ հայտարարություն է տարածվում Facebook-ում, և ինչ իրավունքներ ունի Meta-ն իրականում
12.11.2026 | 19:00
8 անշարժ գույք, Maybach և միլիոններ․ ինչ են ուզում բռնագանձել Արթուր Բաղդասարյանից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 18:51
Nvidia-ի գլխավոր տնօրեն Հուանգը հրաժարական է տվել սիրավեպի սկանդալի ֆոնին
Բոլորը

«Հիմնադիր խորհրդարանը» Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին չի մասնակցի: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գևորգ Սաֆարյանը:

Կառավարության գործունեության հարյուր օրերն ամփոփելով Սաֆարյանն ասաց, որ կարծիքն ընդհանուր առմամբ դրական է. «Մենք տեսանք կոռուպցիայի դեմ պայքար, տեսանք ձերբակալություններ, ցավոք սրտի, եղան նաև հիասթափություններ, խոսքը Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման մասին է, բայց ընդհանուր գնահատականը դրական է»:

Անազատության մեջ գնտվելիս բազում իրավապաշտպան կազմակերպությունների կողմից քաղբանտարկյալ որակված Գևորգ Սաֆարյանի համար ընդունելի չէ այն, որ Ռոբերտ Քոչարյանն իրեն քաղհալածյալ է որակում: «Այստեղ տեսակետը միանշանակ է՝ Ռոբերտ Քոչարյանը ոճրագործ է, հանցագործ և քաղաքական հետապնդման մասին խոսք անգամ լինել չի կարող: Քոչարյանը Հայաստանում սահմանադրական կարգը տապալողներից մեկն է եղել»,- ասաց Սաֆարյանը:

Գևորգ Սաֆարյանի համար անհասկանալի են նաև դատարանի գործողությունները, ըստ նրա՝ հեղափոխությունը դեռ դատարաններ չի հասել, և նրանք նախորդ իշխանությունների ազդեցությունն են դեռ կրում. «Բացարձակ անհասկանալի է, երկրում տեղի է ունեցել հեղափոխություն, իսկ հեղափոխականները դեռ անազատության մեջ են: Սա հետևանքն է այն բանի, որ մեր երկրում փոխվել է միայն գործադիր իշխանությունը, դատական իշխանությունը, օրենսդիր իշխանությունը մեծավմասամբ գտնվում են նախորդ իշխանության ազդեցության տակ, և նրանք իրենց լծակները կիրառելով «Սասնա ծռերի» որոշ անդամներ դեռ բաց չեն թողնվել, և այդ լծակները կիրառելով Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց»:

Սաֆարյանը նաև ներկա իշխանությունների օրոք խոսքի ազատության սահմանափակման մասին բարձրաձայնողներին հանդիմանեց. «Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների քրեական գործով ինձ առաջադրված մեղադրանքում գրվեց, որ Գևորգ Սաֆարյանը մեղադրվում է հանրային ելույթների համար, սա ուղղակի քաղաքական բանտարկություն էր և ոչ մեկը չէր փորձում կոծկել: Ասում էին ելույթ է ունեցել դրա համար բանտարկում ենք, դրա համար նույն ռեժիմը, որ այսօր խոսում է խոսքի ազատության սահմանափակման մասին՝ դա առնվազն ծիծաղելի է»:

Ի դեպ, Սաֆարյանը բացառեց «Հիմնադիր խորհրդարանի» որևէ կերպ համագործակցությունը Հայաստանի երկրորդ նախագահի հետ: «Ծիծաղելի կլիներ, որ մարդիկ, որոնք իրենց կյանքն են վտանգել Քոչարյանի կողմից տապալված սահմանադրական կարգը վերականգնելու համար, ինչ-որ համագործակցություն տեսնեն Քոչարյանի հետ»,- ասաց նա:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ Factor.am-ի տեսանյութում:

Լիլիթ Շաբոյան