ՊԵԿ-ը՝ բիզնեսին աջակցող մարմին. Դավիթ Անանյանն աշխատակիցներին է ներկայացրել երկարաժամկետ ծրագրերը

Լուրեր

12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
12.11.2026 | 20:00
ՌԴ-ն զրկեց ՀՀ-ին՝ ՀԱՊԿ-ում ձայնից, բայց չհեռացրեց․ ավելի շուտ ԵՏՄ-ից կհանեն՝ մեզ վնասելու նպատակով․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 19:53
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
12.11.2026 | 19:51
Զելենսկին հանդիպել է Ալիևին և շնորհակալություն հայտնել մարդասիրական օգնության համար
12.11.2026 | 19:47
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
12.11.2026 | 19:40
Յանիկ Սիները վիրահատվել է
12.11.2026 | 19:27
ՌԴ ԱԽ-ն հայտնել է, որ տարեսկզբից ի վեր միգրանտների արտաքսման վերաբերյալ 143 հազար որոշում է ընդունվել
12.11.2026 | 19:15
«Այսօր վերջին օրն է»․ ինչ կեղծ հայտարարություն է տարածվում Facebook-ում, և ինչ իրավունքներ ունի Meta-ն իրականում
12.11.2026 | 19:00
8 անշարժ գույք, Maybach և միլիոններ․ ինչ են ուզում բռնագանձել Արթուր Բաղդասարյանից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 18:51
Nvidia-ի գլխավոր տնօրեն Հուանգը հրաժարական է տվել սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 18:43
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
12.11.2026 | 18:28
Ռուսաստանը կարող է համաձայնել Ուկրաինայի հարցով բանակցություններին Եվրոպայի մասնակցությանը․ Մերց
12.11.2026 | 18:20
Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «ՆԵԿ Նեյմեգեն» խաղի տոմսերի գները
Բոլորը

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը «Մոսկվա» կինոթատրոնում հանդիպում է անցկացրել համակարգի շուրջ 500 աշխատակիցների հետ՝ թիրախավորելով երեք հիմնական նկատառումներ։ Կոմիտեի ղեկավարը նախ ամփոփել է անցած 7 ամիսների հարկային եկամուտների մասով համախառն մուտքերը, ապա  ներկայացրել է պետական բյուջեի հարկային եկամուտների պլանավորման ռազմավարությունը և բիզնեսի հանդեպ ՊԵԿ-ի սկզբունքային մոտեցումները:

Ամփոփելով անցած 7 ամիսները՝ Դավիթ Անանյանը նշել է, որ պետական բյուջեի հարկային եկամուտների մասով համախառն մուտքերն արդեն կազմել են շուրջ 766 մլրդ դրամ` 2017թ. նույն ժամանակաշրջանի` 660 մլրդ դրամի փոխարեն։ Կամ համախառն հարկային և մաքսային եկամուտների գծով ներհոսքն աճել է շուրջ 106 մլրդ դրամով: «Եթե հաշվի առնենք, որ պետբյուջեի հարկային եկամուտների՝ 2018թ.-ի ծրագրային ցուցանիշը 1 տրիլիոն 248.5 մլրդ դրամ է՝ 107.5 միլիարդով ավելի 2017թ.-ի փաստացի ցուցանիշից, ապա բոլորիս ջանքերով այդ լրացուցիչ ցուցանիշն, ըստ էության, արդեն կատարվել է 7 ամսվա կտրվածքով։ Սա լավ աշխատանք է»,-նկատել է կոմիտեի ղեկավարը՝ շնորհակալություն հայտնելով համակարգի աշխատակիցներին համատեղ ձեռքբերումների համար։

Անդրադառնալով պետական բյուջեի հարկային եկամուտների պլանավորմանը և հատկապես ամսական պլանի մեծության հիմքում դրված մեթոդաբանությանը ` ՊԵԿ նախագահը ընդգծել է, որ պլանների հիմքում դրված են մեր պետության մակրոտնտեսական ցոււցանիշների հիման վրա կատարվող կանխատեսումներն ու հաշվարկները, որտեղ ամենակարևորը համախառն ներքին արդյունքի ցուցանիշն է. «2018թ.-ին հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը կազմում 20.6%, 2019-ին՝ 21%: Հարկերի հավաքագրման տեսանկյունից հետևապես, ամենակարևոր ցուցանիշը ՀՆԱ-ն է, այսինքն ՝մեր ամենակարևոր առաքելությունը տնտեսական աճով պայմանավորված հարկային եկամուտներ ապահովելն է և ստվերի կրճատման հաշվին հարկային եկամուտների  աճը»:

Դավիթ Անանյանը համակարգի աշխատակիցներին է ներկայացրել նաև բիզնեսի հանդեպ սկզբունքային մոտեցումները. ՊԵԿ-ը պետք է դառնա բիզնեսին աջակցող մարմին, ինչի արդյունքում կփոխվեն նաև կառույցի մասին հանրային ընկալումները. «Եթե ուզում ենք բյուջետային եկամուտներն ապահովել, պետք է վերանայենք մեր վերաբերմունքը բիզնեսի հանդեպ: Հարկային ստուգումների ժամանակ ամեն գնով տուգանելու մոլուցքը պետք է արմատախիլ անել»,-հանձնարարել է կոմիտեի ղեկավարը` նշելով, որ բիզնեսին չխոչընդոտելու արդյունքում ձևավորվելու է առողջ բիզնես միջավայր՝ հանգեցնելով ՀՆԱ-ի՝ ըստ էության, բիզնեսի ստեղծած արդյունքի աճին։

Կոմիտեի ղեկավարն ընդգծել է, որ ՊԵԿ-ը ոչ թե քաղաքականություն մշակող, այլ վարչարարություն իրականացնող մարմին է, ուստի պետք է առաջնորդվի գործող օրենսդրությամբ: Դավիթ Անանյանը հորդորել է աշխատակիցներին առաջնորդվել «օրենսդրությունը կիրառելը՝ պարտականություն է անկախ հանգամանքից այն լավն է, թե՝ վատը» նշանաբանով: Դավիթ Անանյանը տեղեկացրել է, որ ՊԵԿ-ի և ֆինանսների նախարարության ընդգրկմամբ ՀՀ կառավարությունում ներկայումս քննարկվում են ՀՀ հարկային օրենսգրքում հիմնարար փոփոխություններ կատարելու հիմնական ուղղությունները՝ կապված հարկման ռեժիմները պարզեցնելու հետ։

Հանդիպման ավարտին ՊԵԿ նախագահը հորդորել է աշխատակիցներին վերադասավորումներ անել հարկային և մաքսային ծառայողի վերաբերմունքում և գործելաոճում, բացառել կոռուպցիոն դրսևորումները և գիտակցել պաշտոնական պարտականությունների կատարման առումով պետության ակնկալիքները:

 

 

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին