05 Սեպտեմբեր 2018 | 20:35
Ի՞նչպես անել, որ գյուղացին բերք աճեցնելու փոխարեն՝ տարվա մի մասը չծախսի փողոց փակելու վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արդեն երկրորդ օրն է, Արմավիրի խաղողագործները բողոքի ցույցեր են անում: Պատճառը մթերման գինն է: Մեկ ձեռքի մատերի վրա կարելի է հաշվել, թե վերջին երկու տասնամյակում քանի տարի է եղել, որ խաղողագործները չեն բողոքել։ Սովորաբար մթերման ժամանակ բողոքում են գնից, մթերման դժվարություններից, քաշքշուկներից, իսկ ամիսներ ու անգամ՝ 1-2 տարի անց՝ չվճարած գումարից: Խաղողագործների դժգոհությունները բազմաթիվ են: …