«Մենք ծանուցում ենք ստացել Հատուկ քննչական ծառայությունից Մարտի 1-ի գործով որպես վկա հարցաքննության ներկայանալու կապակցությամբ: Հաշվի առնելով, որ հարցը գտնվում է մամուլի ուշադրության կենտրոնում, ես որոշեցի հրապարակել նամակը, որով պատասխանել ենք հարցաքննության գնալու հայցին: Ծանուցագրով հարցաքննության օր էր նշանակվել հուլիսի 6-ը, սակայն մենք տեղեկացրինք, որ Ռոբերտ Քոչարյանը կվերադառնա Հայաստան ոչ շուտ, քան 2018թ. հուլիսի 25-ը: …

