Թուրքիայի Քոնիա նահանգի հանրապետական դատախազությունը կալանավորման որոշում է կայացրել զինված ուժերում ծառայություն իրականացնող 70 զինվորի և զինվորականի նկատմամբ։ Նրանք մեղադրվում են գյուլենական համայնքի հետ կապեր ունենալու մեջ. տեղեկացնում է ermenihaber-ը: Վերոնշյալ զինծառայողներին կալանավորելու համար մայիսի 23-ի առավոտյան Թուրքիայի ոստիկանությունը միաժամանակյա գործողություն է սկսել Քոնիա նահանգի 23 շրջանում։ Հիշեցնենք, որ գյուլենական համայնքը Թուրքիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն: Իսկ …

