2017 թվականը լրագրողների համար դժվարին աշխատանքային տարի էր, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» նախագահ Աշոտ Մելիքյանը. «Դա նախևառաջ պայմանավորված էր խորհրդարանական ընտրություններով, ավագանու ընտրություններով, ՏԻՄ-երով, և ցավոք, Հայաստանում առկա լարվածությունն այդ օրերին մեծանում է և ճնշումներ են լինում լրագրողների նկատմամբ»: Ընտրությունների ընթացքում, եղել են դեպքեր, երբ լրագրողների նկատմամբ ճնշումներից զատ, բանը …