Չեխիայում, Վլտավա գետի ափին գտնվող Տրհովկի ավանում InYouS երիտասարդական միջազգային ծրագրի մասնակիցներն իրականացրեցին ֆլեշմոբ, որով ընդգծեցին երիտասարդական աշխատողի և երիտասարդական աշխատանքի անհրաժեշտությունն ու կարևորությունը։ Երիտասարդական ակումբների դաշնությունը(FYCA.net) Եվրամիության Erasmus+ շրջանակում օգոստոսի 25-ից սեպտեմբերի 2-ը Չեխիայում տասներեք եվրոպական երկրների գործընկերների հետ իրականացնում է երիտասարդական փոխանակության ծրագիր, որին մասնակցում են երիտասարդական հասարակական կազմակերպությունների13-ից30 տարեկան ներկայացուցիչներ։ «Միջազգային երիտասարդական …

