«Ելք» դաշինքի ծրագրով առաջարկվում էր Մարտի 1-ի, ՊՊԾ գնդի, Հոկտեմբերի 27-ի գործերով ստեղծել Ճշմարտության հանձնաժողով․ Էդմոն Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ 

Լուրեր

21.10.2026 | 23:30
Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել՝ Բաքվի կողմից Անկարայի նկատմամբ կոշտ քայլերի ֆոնին
21.10.2026 | 23:21
Քննարկվել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2027–2030թթ. գործողությունների ծրագրի համաձայնեցման ընթացքը
21.10.2026 | 23:14
Դեմիրճյան փողոցում գծանշումներ կլինեն. քաղաքապետարանը խնդրում է մեքենաներ չկայանել
21.10.2026 | 23:02
Ամբողջ աշխարհում սպասում են կիբերհարձակումների, հայտնաբերվել են կրիտիկական խոցելիություններ
21.10.2026 | 22:48
Սրբուհի Գալյանը Թուրքիայում քննարկմանը ներկայացրել է Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումները
21.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
21.10.2026 | 22:18
Թուրքիան մտադիր է մանդատ ստանալ՝ Սաուդյան Արաբիա զինծառայողներ ուղարկելու համար
21.10.2026 | 21:58
Երևան, Ալավերդի, Վանաձոր քաղաքների մի շարք հասցեներում, Դարպաս բնակավայրում վթարային գազանջատում կլինի
21.10.2026 | 21:43
TikTok-ն արգելափակվել է Ադրբեջանի դպրոցներում․ արգելքի տակ է ավելի քան 200 թեմա
21.10.2026 | 21:30
Նվեր է Պուտինին․ Պենտագոնի նախկին պաշտոնյան՝ ՌԴ-ի հետ Թրամփի դիզելային գործարքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:13
Տուգանքները խստացվում են. 5 հազարի փոխարեն 20 հազար դրամ՝ երկրորդ շարքում կայանելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:00
Առուշ Առուշանյանը պետականամետ մտածելակերպ ունի՝ գործակցում է կենտրոնական իշխանության հետ, որ Գորիսը ծաղկի․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 20:51
Թուրքիան, Կատարը, Պակիստանը և Ինդոնեզիան ռազմական համագործակցության համաձայնագիր են ստորագրել
21.10.2026 | 20:42
Պուտինն ու Ուիթկոֆը քննարկել են Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների վերսկսման հնարավորությունը
21.10.2026 | 20:28
Ծառերի սպա՞նդ, թե՞ բարեկարգում․ ինչ է կատարվել Գյումրիի Հաղթանակի զբոսայգում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Անցումային արդարադատությունը գործընթաց է, որի մեջ կարող է մտնել տարբեր մարմինների ստեղծումը,  որպեսզի այդ գործընթացը առաջ տարվի, իսկ այս պահին ինձ հայտնի չէ որևէ նախաձեռնություն, թե անցումային արդարադատության անցման համար ի՞նչ մարմին պետք է ստեղծվի։

Այս մասին այսօր ասաց  ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։

Վերջինս նշեց, որ փոխարենը «Ելք» դաշինքի ծրագրում կար մի կետ, որտեղ նշված էր, որ Մարտի 1-ի, ՊՊԾ գնդի, Հոկտեմբերի 27-ի գործերով պետք է ստեղծել Ճշմարտության հանձնաժողով։ 

«Սա անցումային արդարադատության ինստիտուտների մի տարատեսակ է։ Սա է, որը մենք ժամանակին մտածել ենք, սակայն, ժամանակ չի եղել, որ քննարկենք։ Կարծում եմ, որ, երբ պահը գա  և լինի նման առաջարկություն, լավագույն տարբերակը կարող է լինել Ճշմարտության հանձնաժողովի ստեղծումը»,- ասաց պատգամավորը։ 

Ըստ պատգամավորի՝ այդ հանձնաժողովը կարող է զբաղվել զոհերի իրավունքների վերականգնմամբ, հանրային համերաշխության հաստատմամբ, ճշմարտության բացահայտմամբ, որպեսզի այլևս դրա մասին չխոսենք, հասկանանք, որ զոհերի հարազատներին փոխհատուցում է տրվել, իսկ ոճրագործություն կատարողները պատասխան են տվել։ 

Մանրամասները՝ տեսանյութում։