ԱՄՆ-ն ու Թուրքիան դեմ են, որ Բաշար Ասադն Իդլիբում ռազմական գործողություններ սկսի

Լուրեր

05.09.2026 | 19:58
Քննարկվել են Հայաստանի և Իրաքյան Քուրդիստանի միջև տնտեսական կապերի զարգացման հնարավորությունները
05.09.2026 | 19:33
Կաթողիկոսի ու 6 եպիսկոպոսների գործով դատախազ Խաչատուր Գալստյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից
05.09.2026 | 18:31
«Հեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան». ներկայացվել է «Tour of Armenia»-ի խորհրդանիշը
05.09.2026 | 17:59
ԱՄՆ-ում շուրջ 50 աշխատակից ստի դետեկտորով ստուգվել է գաղտնի տեղեկությունների արտահոսքի պատճառով
05.09.2026 | 17:31
1,4 միլիոն ֆայլ․ հաքերները հրապարակել են Բեռլինի Սենատից գողացված տվյալները
05.09.2026 | 16:58
Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
05.09.2026 | 16:35
Ընթերցանությունը կենսակերպ պետք է դառնա․ Ժաննա Անդրեասյան
05.09.2026 | 15:55
ԱՆ-ն առաջարկում է լուծարել հարկային հաշվետվություն չներկայացրած ընկերությունները
05.09.2026 | 15:22
Հայաստանը պատրաստվում է վավերացնել մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ ԵԽ կոնվենցիան
05.09.2026 | 14:42
Օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի
05.09.2026 | 14:20
Հեղափոխության համար չեմ զղջում. Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 13:49
Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած
05.09.2026 | 13:31
Վթարային ջրանջատում Երևանի վարչական շրջաններում
05.09.2026 | 13:11
Փաշինյանը հեռացավ Սիմոնյանի ուղեկցությամբ. հարցերի չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:48
Մինչև հեղափոխությունը ավելի չաղ ու բախտավոր էի. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Սեպտեմբերի 4-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի և ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոյի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց։  Կողմերը քննարկել են թուրք-ամերիկյան լարված հարաբերությունները և Սիրիայում (Իդլիբ, Մանբիչ) ստեղծված լարված իրավիճակը. փոխանցում է ermenihaber-ը:

ԱՄՆ-ի պետքարտուղարության խոսնակը արտգործնախարարաների  հեռախոսազրույցի վերաբերյալ գրավոր հայտարարություն է տարածել.

«Պետքարտուղար Պոմպեոն և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն համակարծիք են, որ անընդունելի է Սիրիայի կառավարական ուժերի կողմից ցանկացած ռազմական գործողություն Իդլիբում: Դա անիմաստ կթեժացնի առանց  այդ էլ Սիրիայում տիրող լարվածությունը։ Պոմպեոն կարևորել է Թուրքիայում կալանավորված ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնի ազատ արձակումը։ Պետքարտուղարը և արտգործնախարարը համաձայնության են եկել շարունակել բանակցությունները ընդհանուր խնդիրների և մտահոգությունների վերաբերյալ»։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սիրիայի կառավարական ուժերը պատրաստվում են ռազմական գործողություն սկսել Իդլիբում տեղի ահաբեկիչների դեմ։

Հիշեցնենք, որ թուրք-ամերիկյան հարաբերությունները լարվեցին այն բանից հետո, երբ Թուրքիայի իշխանությունները հրաժարվեցին ազատ արձակել Բրանսոնին, ում մեղադրում են լրտեսության և Թուրքիայում ահաբեկչական համարվող կառույցների հետ կապ ունենալու մեջ։