ԲԷՑ-ը 140 մլն դրամ առաջիկայում պետբյուջե կվերադարձնի․ Դավիթ Սանասարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.11.2026 | 14:57
Հայաստանը ներկայացրել է 2029-ին COP34-ը հյուրընկալելու թեկնածությունը
13.11.2026 | 14:40
Բաքվում մեկնարկել են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի հրամանատարաշտաբային զորավարժությունները
13.11.2026 | 14:31
Երևանում սպանության փորձի համար հետախուզվող 48-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվել
13.11.2026 | 14:20
Եվրոպայի շուրջ 40 երկրներ անվտանգության սկզբունքների «խարտիա» են ստեղծել․ ՀՀ-ն չի միացել փաստաթղթին
13.11.2026 | 14:12
Ռոնալդուի որդին նորամուտն է նշել Պորտուգալիայի Մ-17 հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 14:06
Ձայներ ընդդեմ մոռացության. կինը պատմում է Ցեղասպանություն վերապրած հոր պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 14:00
Մահացել է ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը
13.11.2026 | 13:53
Մոսկվայում ավտոմեքենա է պայթել. ըստ տեղեկությունների՝ ղեկին եղել է Ուկրաինայի նախկին վարչապետի մամուլի քարտուղարը
13.11.2026 | 13:45
Ռուսական կողմը հայտնել է ուկրաինական ամենազանգվածային՝ ավելի քան 1000 ԱԹՍ-ի գրոհի մասին
13.11.2026 | 13:36
ՔՊ-ն երեք համայնքում մրցակից չունի․ ցուցակները գլխավորում են գործող համայնքապետերը
13.11.2026 | 13:33
Առաջիկա օրերին եղանակը կտաքանա․ լեռնային շրջաններում գիշերը ձյուն կտեղա
13.11.2026 | 13:28
Թուրք պաշտոնյաները Կարսի շրջանում ծանոթացել են Թուրքիա-Հայաստան երկաթուղու շինաշխատանքներին
13.11.2026 | 13:21
«Զվարթնոց» ժամանող 2 չվերթ չեղարկվել է, 3-ը ուշանում է
13.11.2026 | 13:11
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել ու պարտվել է Անիշ Գիրիին
13.11.2026 | 13:00
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը կանչվել է ԱՄՆ Կոնգրես՝ լրտեսության մեջ կասկածվող չինուհու հետ կապերի պատճառով
Բոլորը

Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ամփոփելով իր ղեկավարած գերատեսչության կողմից իրականացված ուսումնասիրությունները նշեց՝ դրանց արդյունքում ամեն օր ստանում են բացասական արձագանքներ, որ այս մարդիկ ոչ թե հայրենիք են եկել, այլ խոպան էին եկել, որ հարստանան։

«Վարչապետը հայտարարություն է արել, որ մեր նպատակը բանտերը նախկին կոռուպցիոներներով լցնելը չէ, եթե պետությանը հասցված վնասը փոխհատուցեն, ապա, այդպես ասած, ներում կլինի։ Քննչական մարմինները կգնահատեն, թե որքանով կա հանցակազմ։ Առաջին արդյունքն այն է, որ 40 մլն դրամով նվազեցրել են նախահաշվարկային արժեքը, այսինքն՝ շարունակելու են ԲԷՑ-ին ծառայություն մատուցել, բայց 40 մլն-ով պակաս։ ԲԷՑ-ը 140 մլն դրամ առաջիկայում պետբյուջե կվերադարձնի: Այդ թվերն այն թվերն են, որոնք իրենք պատրաստ են վերադարձնել բյուջե: Իրենք են եկել ինքնակամ, քանի որ մեր գործը վարչապետին ու իրավապահ մարմիններին ներկայացնելն է»,- ասաց Դավիթ Սանսարյանը։

Վերջինս նաև նշեց, որ ուսումնասիրություններ են կատարել մի շարք բուհերում, որոնց արդյունքների ամփոփմամբ եկել են այն եզրակացության, որ ամենաաղետալի վիճակում գտնվում է Ագրարային համալսարանը։ 

Մանրամասները՝ տեսանյութում։