Ադրբեջանը ԱՄՆ-ին բողոքի նոտա է հղել՝ Դեն Բիլզերյանի Ղարաբաղ այցելության առնչությամբ

Լուրեր

13.11.2026 | 15:22
Զիդանը՝ Ֆրանսիայի հավաքականում առաջին պարտության մասին. «Իտալիայի դեմ խաղը չի կարելի ձախողված համարել»
13.11.2026 | 15:10
Դեպի Երևան չվերթներ են չեղարկվել և հետաձգվել // ԱՄՆ-ն շուրջ 6000 վիզա է չեղարկել․ ԼՈՒՐԵՐ
13.11.2026 | 14:57
Հայաստանը ներկայացրել է 2029-ին COP34-ը հյուրընկալելու թեկնածությունը
13.11.2026 | 14:40
Բաքվում մեկնարկել են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի հրամանատարաշտաբային զորավարժությունները
13.11.2026 | 14:31
Երևանում սպանության փորձի համար հետախուզվող 48-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվել
13.11.2026 | 14:20
Եվրոպայի շուրջ 40 երկրներ անվտանգության սկզբունքների «խարտիա» են ստեղծել․ ՀՀ-ն չի միացել փաստաթղթին
13.11.2026 | 14:12
Ռոնալդուի որդին նորամուտն է նշել Պորտուգալիայի Մ-17 հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 14:06
Ձայներ ընդդեմ մոռացության. կինը պատմում է Ցեղասպանություն վերապրած հոր պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 14:00
Մահացել է ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը
13.11.2026 | 13:53
Մոսկվայում ավտոմեքենա է պայթել. ըստ տեղեկությունների՝ ղեկին եղել է Ուկրաինայի նախկին վարչապետի մամուլի քարտուղարը
13.11.2026 | 13:45
Ռուսական կողմը հայտնել է ուկրաինական ամենազանգվածային՝ ավելի քան 1000 ԱԹՍ-ի գրոհի մասին
13.11.2026 | 13:36
ՔՊ-ն երեք համայնքում մրցակից չունի․ ցուցակները գլխավորում են գործող համայնքապետերը
13.11.2026 | 13:33
Առաջիկա օրերին եղանակը կտաքանա․ լեռնային շրջաններում գիշերը ձյուն կտեղա
13.11.2026 | 13:28
Թուրք պաշտոնյաները Կարսի շրջանում ծանոթացել են Թուրքիա-Հայաստան երկաթուղու շինաշխատանքներին
13.11.2026 | 13:21
«Զվարթնոց» ժամանող 2 չվերթ չեղարկվել է, 3-ը ուշանում է
Բոլորը

Ադրբեջանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարին կանչել են  Ադրբեջանի ԱԳՆ, որտեղ նրան  հանձնել են նախարարության բողոքի նոտան՝ ուղղված ԱՄՆ պետքարտուղարությանը՝ ԱՄՆ քաղաքացի Դեն Բիլզերյանի՝ Լեռնային Ղարաբաղ այցելության առնչությամբ: Այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը. փոխանցում է ermenihaber-ը: 

Ըստ Հաջիևի՝ ներկայացվել է, թե Բիլզերյանը Ղարաբաղում զբաղվել է «անօրինական ռեժիմի» քարոզչությամբ, «հակաիրավական ճանապարհով ձեռք է բերել հրազեն և սադրիչ նպատակներով ցուցադրական կրակ բացել ԱՀ ԶՈւ դիրքերի ուղղությամբ»:

Նշվել է նաև, որ ԱՄՆ-ի քաղաքացի հանդիսացող  այդ անձի՝ տեսախցիկի առջև «սանձարձակ և անկիրթ հայտարարությունները վնասում են Ադրբեջանի ու ԱՄՆ-ի միջև առկա բարեկամական հարաբերությունների ոգուն»:

Ադրբեջանցի պաշտոնյայի խոսքերով՝ ադրբեջանական կողմն ակնկալում է, որ Միացյալ Նահանգների կառավարությունն ամենայն լրջությամբ կմոտենա Բիլզերյան գործողություններիառնչությամբ իրենց մտահոգությանը:

Հիշեցնենք, որ ս.թ. օգոստոսի 31-ին մամուլի ասուլիսի ժամանակ Հաջիևը հայտարարել էր, որ  Բիլզերյանն ավելացվելու է Ադրբեջանի ԱԳՆ «անցանկալի անձանց ցուցակում» Իսկ օգոստոսի 30-ին Ադրբեջանի Գլխավոր դատախազության քննչական վարչությունը քրեական գործ է հարուցել Բիլզերյանի նկատմամբ: