Մոսկվայում Փաշինյանին, ըստ ամենայնի, սպասելու է Արցախյան հարցով Պուտինի նախաձեռնողականությունը․ հայացք ներսից և դրսից

Լուրեր

16.01.2026 | 23:30
Ավարտվել է Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց առաջնությունների 4-րդ խաղափուլը
16.01.2026 | 23:14
Ադրբեջանում 340 քաղբանտարկյալ կա․ իրավապաշտպաններ
16.01.2026 | 23:08
Ավտոտեխսպասարկման կետում ավտոմեքենա է այրվել․ վարորդը տեղափոխվել է ԲԿ
16.01.2026 | 22:53
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.01.2026 | 22:40
Ժաննա Անդրեասյանին շնորհվել է Մատենադարանի երախտագիտության մեդալ
16.01.2026 | 22:29
Հանրայինը՝ միանգամից երեք ալիքներով Փաշինյանի մասնակցությամբ Սուրբ Ծննդյան պատարագը հեռարձակելու և Մայր Աթոռից հայրապետական պատարագը չհեռարձակելու մասին
16.01.2026 | 22:13
Պակիստանը հայտարարել է Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի հետ պաշտպանական համագործակցության շրջանակի նախագծի քննարկման մասին
16.01.2026 | 22:00
Վթար Էջմիածին-Երևան ճանապարհին. 4 տուժած հոսպիտալացվել է
16.01.2026 | 21:54
Կեղծ խաղարկություններ՝ բանկերի անունից. Կիբեռոստիկանությունը զգուշացնում է
16.01.2026 | 21:41
Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, ըստ դատարանի, պետք է վերականգնվի Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում՝ մինչև վերջնական դատական ակտի հրապարակումը
16.01.2026 | 21:28
Կատարի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին
16.01.2026 | 21:15
Արծաթապատ եղջյուր, հեծանվային սաղավարտ․ Փաշինյանի ստացած նվերները փոխանցվել են Վարչապետի աշխատակազմի օգտագործմանը
16.01.2026 | 21:00
ՔՆՆԱՐԿՈՒՄ․ Թրամփի ուղին մտնում է գործնական փուլ․ իրագործելի՞ է ՀՀ-ԱՄՆ մեգանախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.01.2026 | 20:45
Եպիսկոպոսը դատի է տվել Մայր Աթոռին, կաթողիկոսը՝ սառեցրել թեմի հաշիվները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.01.2026 | 20:32
Խորհրդարանում տեղի ունեցող այս գործընթացները հակասում են խոսքի ազատության և ԶԼՄ-ների գործունեության երաշխիքներին. Լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը
Բոլորը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 8-ին աշխատանքային այցով կլինի Ռուսաստանի Դաշնությունում, որտեղ կկայանա նրա և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի երրորդ  հանդիպումը: Այն բավականաչափ ինտրիգային է՝ հաշվի առնելով  վերջին շրջանում ներհայաստանյան  իրադարձություններին (ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի, ՀՀ երկրորդ նախագահ Ռ․ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումներին) ռուսաստանյան փորձագիտական շրջանակների և ՌԴ արտգործնախար Սերգեյ Լավրովի կտրուկ արձագանքները։ Ինտրիգին գումարվում է այն, որ  Ալիև-Պուտին  սեպտեմբերմեկյան հանդիպման ժամանակ, հիշեցնենք, ստորագրվեց տարբեր ոլորտներում համագործակցության 10-ից ավելի պայմանագիր և ընդգծվեց ռուս-ադրբեջանական ռազմատեխնիկական համագործացության ընդլայնումը,  ինչից անմիջապես հետո ադրբեջանական ԶԼՄ-ները հաղորդեցին, որ  Մոսկվայում Փաշինյան-Պուտին հանդիպման ժամանակ  քննարկվելու են նաև Ադրբեջանի՝ դիտորդի կարգավիճակով ՀԱՊԿ անդամակցության և Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հարցերը։ Նիկոլ Փաշինյանն ինքը, երեկ  պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչ են քննարկելու Մոսկվայում՝ Վլադիմիր Պուտինի հետ, ասաց․ «Բոլոր հարցերը քննարկվելու են»։ Factor.am-ը հանդիպման օրակարգային ենթադրյալ հարցերի մասին զրուցել է հայաստանցի քաղաքագետ Սուրեն Զոլյանի և ՌԴ պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակցական կապերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի հետ։

Վերջինս, նախ, նկատեց, որ հանդիպումը ճիշտ ժամանակին է՝  Ադրբեջանի նախագահի հետ սեպտեմբերմեկյան հանդիպումից անմիջապես հետո։ Ըստ նրա՝ օրակարգում լինելու են տնտեսական  և, իհարկե, քաղաքական հարցեր՝ ղարաբաղյան հակամարտությանն առնչվող։

«Այն, ինչ կատարվում է սահմանին, սա, իհարկե, կքննարկվի, և ինչպես իրավացիորեն նշվեց Պուտին-Ալիև հանդիպման ժամանակ, շատ կարևոր է, որ վերաթարմացվի Մինսկի խմբի գործընթացը։ Թե դա ինչպես կարտահայտվի, չեմ կարող ասել, ըստ ամենայնի, այս հարցը առաջին դեմքերը կքննարկեն առանձնազրույցում»,- ասաց ռուսաստանցի խորհրդարանականը։

Նրա գնահատմամբ՝ Մոսկվան այս հարցում պետք է նախաձեռնողականություն ցուցաբերի։ «Չեմ ուզում խորանալ՝ ինչ շրջաններ, ինչ ճանապարհներ ու միջանքցներ, բայց կարգավորման բանալին Երևանում է, Բաքվում և Մոսկվայում, և շատ հավանական է, որ Լավրովը՝ ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների հետ ինչ-որ բան նախապատրաստում է։ Իհարկե, սա կորոշվի այն ձևաչափում, որը դրա համար ստեղված է, խոսքը ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին է, բայց առաջարկը պետք է անեն  3 պետությունների առաջին դեմքերը, ու առաջին հերթին, Փաշինյանն ու Ալիևը»,- ավելացրեց նա։

Խոսելով տնտեսական բլոկի հարցերի մասին՝ ռուս խորհրդարանականը մեկնաբանեց․ «Դատելով նրանից, թե ինչ տեղի ունեցավ ապրիլին Հայաստանում, այդ իրադարձությունների ու  իշխանափոխության  դետոնատորը մարդկանց՝ տնտեսության վիճակից դժգոհությունն էր, գործազրկությունը և շատ այլ բաներ։ Սա ակնհայտ է, սա պետք է ընդունենք։ Եվ պետք է քննարկվի, թե ինչպես ենք հետայսու զարգացնելու մեր երկկողմ հարաբերությունները։ Ասեմ նաև, որ հոկտեմբերի վերջին անցկացնելու ենք ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովը։ Մենք սա վաղուց էինք նախատեսել՝ դեռ 7 ամիս առաջ, և Հայաստանի նոր ղեկավարությունը հաստատել  է միջոցառումը։ Եվ չնայած, այս ընթացքում եղել են մի  քանի՝ ոչ այնքան հաճելի միջադեպեր (Յուրի Խաչատուրովին առչվող սականդալը), այս միջացառումը կանցկացնենք»,- հավաստիացրեց Լեոնիդ Կալաշնիկովը։

Ռուսաստանցի  խորհրդարանականը հեռու է այն մտքից, որ հայ-ռուսական հարաբերություններում կար և կա ճգնաժամ կամ խորը անվստահություն։

«Նման բան չի եղել, կար մի փոքր զգուշավորություն, թե ինչպես իրեն կպահի Հայաստանի նոր ղեկավարությունը հայ-ռուսական հարաբերություններում և, չնայած, նշեցի, որ կային որոշ տհաճ պահեր, անձամբ չեմ համարում, որ այդ հարաբերությունները արմատապես կամ ռազմավարական առումով վերանայվել են և տուժել։ Եվ կարծում եմ՝ Փաշինյանը հետևողականորեն իրականացնում է այն, ինչ խոստացել է»,- ասում է Լեոնիդ Կալաշնիկովը։

Հիշեցնենք, որ «եռացող» Հայաստանի մասին խոսող ՌԴ արտգործնախարի մասին հարցին, երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց բառախաղով՝ ասելով, որ շոգ է։

ՀԱՊԿ-ին Ադրբեջանի դիտորդի կարգավիճակով անդամակցության վերաբերյալ ռուսաստանցի քաղաքագետն ասում է, որ  ՀԱՊԿ-ին Ադրբեջանի  անդամակցությունը բխում է ՌԴ-ի ու, մասնավորապես, ՀԱՊԿ-ի՝ իբրև կազմակերպություն, շահերից, որքան էլ դա Հայաստանին դուր չգա։ «Եվ, ըստ իս, սա ՌԴ-ի համար շատ դրական կլիներ, եթե հնարավոր լիներ ներգրավել Ադրբեջանին ՀԱՊԿ»,- ավելացրեց ՌԴ պատգամավորը։

Քաղաքագետ Սուրեն Զոլյանը ևս գտնում է, որ արցախյան հակամարտությունը լինելու է հանդիպման առանցքում։ «Հիմնական խնդիրը լինելու է ղարաբաղյանը։ Մինչ այս եղավ հանդիպում Ալիևի հետ, և Պուտինը հաստատել էր Ռուսաստանի՝ միջնորդ հանդիսանալու պատրաստակամությունը և, ինչը շատ կարևոր է, որ այդ բանակցությունների վերաբերյալ պայմանավորվածությունները վերսկսվեն։ Եվ սա ամենակարևոր հարցն է։ Երկրորդ խումբ-հարցերը կվերաբերեն էներգակիրներին ու ներդրումներին, ինչպես նաև՝ տրանսպորտային խնդիրներ։ Եվ ես կարծում եմ, որ սա է լինելու բանակցությունների ողջամիտ օրակարգը»,-թվարկեց Սուրեն Զոլյանը։

Նա ևս համարում է, որ խոսք է  լինելու Պուտինի նախաձեռնությամբ բանակցությունների վերսկսման մասին։ «Որովհետև դա նորմալ վիճակ չէ, որ Հայաստանը, կարծեք թե, սկսել է դուրս մնալ բանակցային գործընթացից, ինչը շատ ձեռնտու է հենց Ադրբեջանին, որն անընդհատ թմբկահարում է, թե քանի որ  Հայաստանը չի մասնակցում բանակցություններին, ինքը պատրաստվում է խնդիրը լուծել ռազմական ինչ-ինչ գործողությունների շնորհիվ։ Սա է ամենակարևոր խնդիրը»։

Իսկ, այ, Ադրբեջանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցության հեռանկարը Սուրեն Զոլյանը լուրջ չի համարում, քանի որ ասում է․«Ես չգիտեմ՝ Ադրբեջանը երբ և որտեղ է հայտնել իր այդ ցանկության մասին։ Ադրբեջանի մի ինչ-որ երկրորդական պաշտոնյայի մակարդակով նման բան հնչել է, բայց ոչ թե որպես հայտարարություն, այլ վերլուծություն»։

Ինչ վերաբերում է ռուսաստանյան մեդիայի կողմից հարցի արծարծմանը,  ապա քաղաքագետը նշեց, որ դա քննարկվում է փորձագետների կողմից և որ  նման հարց ո՛չ Ռուսաստանում, ո՛չ Ադրբեջանում պաշտոնական մակարդակով  չի քննարկվել։ Եվ,  հետևաբար, նույն հաջողությամբ կարելի է քննարկել օրինակ՝ Ադրբեջանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին։

 

Անի Սահակյան