«Հարցրեք ՀՔԾ-ին՝ ինչո՞ւ այն ժամանակ չէր բացահայտվում Մարտի 1-ը»․ Գևորգ Կոստանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն ուրախությամբ է նկատում, թե ինչու է ՀՔԾ-ին հաջողվում այսօր բացահայտել Մարտի 1-ը և ինչու դա չէր հաջողվում դատախազությանը։

-Այ հիմա հասկացաք, որ Մարտի 1-ի բացահայտումը Գլխավոր դատախազության խնդիրը չէր, այլ՝ քննչականի։

-Բայց Դուք եք սայլը տեղից շարժում։

-Սայլը տեղից շարժելն իմ իրավասության սահմաններում, չէ՞, պետք է լինի։ Իմ իրավասության սահմաններում էլ վերաբերում է կոնկրետ հանձնարարականներ տալ, կոնկրետ ցուցումներ տալ, ոչ թե մարդ հարցաքննել։

Սակայն երեք տարի գլխավոր դատախազ աշխատած մարդը չի կարող ասել, թե ինչու այն տարիներին Հատուկ քննչական ծառայությանը չէր հաջողվում բացահայտել Մարտի 1-ը։

«Դա հարցրեք ՀՔԾ-ին՝ ո՞նց եղավ, որ հաջողվեց հիմա, և դա նույնպես հարցրեք ՀՔԾ-ին՝ ինչու այն ժամանակ չէր լինում»,- լրագրողներին կոչ է անում նախկին գլխավոր դատախազը։

Պարոն Կոստանյանը լսել է վարչապետի խոսքերը, ըստ որոնց Մարտի 1-ի գործն ըստ էության բացահայտված է․ «Ես ուրախ կլինեմ, եթե ըտենց լինի, ես ուրախ եմ, եթե էդպես է»։

Հանրապետական պատգամավորն այսօր խուսափում է գնահատել երկրում թափ առած աղմկահարույց քրեական գործերը։ Նա հատկապես դրանց քաղաքական ենթատեքստին չի անդրադառնա։ Հենց այդ պատճառով չի ասի՝ արդյո՞ք Ռոբերտ Քոչարյանի հանդեպ իրականացվում է քաղաքական հետապնդում։ Փոխարենը Գևորգ Կոստանյանը պատրաստ է մեկնաբանել վարչապետի մտադրությունը՝ սահմանադրական փոփոխությունների միջոցով հասնել խորհրդարանի ինքնալուծարման։

«Պառլամենտները գնում են ցրման խորհրդարանական համակարգում, որպես կանոն, անգործունակության պատճառով։ Այսինքն, ինքնանպատակ ինքնալուծարում՝ նման կոնցեպտի ես ծանոթ չեմ»,- տեղեկացնում է ԱԺ պատգամավորը։

Ըստ Գևորգ Կոստանյանի, ինքնալուծարման համար անհրաժեշտ են պայմաններ, որոնք սահմանված են Սահմանադրությամբ և օրենքներով։

«Անգամ եթե Սահմանադրություն է փոխվում, որ պառլամենտը պետք է գնա ինքնալուծարման, Սահմանադրությամբ պետք է սահմանված լինեն այն պայմանները, որոնց առկայության դեպքում պառլամենտը դառնում է անգործունակ և հետևաբար գնում է ինքնալուծարման»,- վերլուծում է իրավաբան պատգամավորը։

Խորհրդարանի ինքնալուծարման քաղաքական ենթատեքստին նույնպես Գևորգ Կոստանյանը չի անդրադառնա, երկրի առաջին քաղաքական մարմնի ներկայացուցիչն ասում է, որ ինքը միայն հարցի իրավական կողմն է դիտարկում։

«Քաղաքական գործընթաց ապրիորի չի լինում, քաղաքական գործընթացն անպայման իր հիմքում պետք է ունենա իրավական գործընթաց»,- ասում է Գևորգ Կոստանյանը։

Ի դեպ, պատգամավորը անդրադարձել է նաև անցումային արդարադատության ներդրմանը։ Նա փոքրիկ խնդիր է տեսնում․ «Այն հանգամանքը, որ այդ անցումային արդարադատությունը եթե ընտրվի դատական իշխանությանը փոխարինող մոդելը, ես կարծում եմ, որ մենք ստեղ մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի հետ ուղղակի խնդիր կունենանք»։

Գևորգ Կոստանյանը չգիտի, թե վարչապետն ինչ մտադրություն ունի անցումային արդարադատություն ներմուծելով։ Երբ որ առաջարկն առարկայական կլինի, ինքը կխոսի։

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Մհեր Արշակյան