Քննչական կոմիտեի ղեկավարությունը հանդիպում է ունեցել հասարակական մոնիթորինգի խմբի հետ 

Լուրեր

13.11.2026 | 14:40
Բաքվում մեկնարկել են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի հրամանատարաշտաբային զորավարժությունները
13.11.2026 | 14:31
Երևանում սպանության փորձի համար հետախուզվող 48-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվել
13.11.2026 | 14:20
Եվրոպայի շուրջ 40 երկրներ անվտանգության սկզբունքների «խարտիա» են ստեղծել․ ՀՀ-ն չի միացել փաստաթղթին
13.11.2026 | 14:12
Ռոնալդուի որդին նորամուտն է նշել Պորտուգալիայի Մ-17 հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 14:06
Ձայներ ընդդեմ մոռացության. կինը պատմում է Ցեղասպանություն վերապրած հոր պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 14:00
Մահացել է ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը
13.11.2026 | 13:53
Մոսկվայում ավտոմեքենա է պայթել. ըստ տեղեկությունների՝ ղեկին եղել է Ուկրաինայի նախկին վարչապետի մամուլի քարտուղարը
13.11.2026 | 13:45
Ռուսական կողմը հայտնել է ուկրաինական ամենազանգվածային՝ ավելի քան 1000 ԱԹՍ-ի գրոհի մասին
13.11.2026 | 13:36
ՔՊ-ն երեք համայնքում մրցակից չունի․ ցուցակները գլխավորում են գործող համայնքապետերը
13.11.2026 | 13:33
Առաջիկա օրերին եղանակը կտաքանա․ լեռնային շրջաններում գիշերը ձյուն կտեղա
13.11.2026 | 13:28
Թուրք պաշտոնյաները Կարսի շրջանում ծանոթացել են Թուրքիա-Հայաստան երկաթուղու շինաշխատանքներին
13.11.2026 | 13:21
«Զվարթնոց» ժամանող 2 չվերթ չեղարկվել է, 3-ը ուշանում է
13.11.2026 | 13:11
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել ու պարտվել է Անիշ Գիրիին
13.11.2026 | 13:00
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը կանչվել է ԱՄՆ Կոնգրես՝ լրտեսության մեջ կասկածվող չինուհու հետ կապերի պատճառով
13.11.2026 | 12:51
Ադրբեջանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության հռչակագիր են ստորագրել․ այն ենթադրում է նաև պաշտպանական ոլորտում համագործակցություն
Բոլորը

Սեպտեմբերի 5-ին Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի գլխավորությամբ տեղի ունեցավ հասարակական մոնիտորինգի խմբի հետ առաջին հանդիպումը. տեղեկացնում է ՀՀ ՔԿ-ն:

Հիշեցնենք, որ դեռևս հուլիսի 4-ին՝ ՀՀ ՔԿ-ն հայտարարություն էր տարածել՝ հասարակական մոնիտորինգի խումբ ստեղծելու վերաբերյալ, որը հնարավորություն կունենա  ուսումնասիրել զինծառայողների մահվան գործերով վիճահարույց քրեական գործերի նյութերը և հանրությանը ներկայացնել համապատասխան եզրակացություն։

Հասարակական մոնիտորինգի խմբի առաջին հանդիպման ժամանակ  ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց  հասարակական կազմակերպություններին՝ ՔԿ-ի հայտարարությանն արձագանքելու և մոնիտորինգի խմբում ընդգրկվելու համար ցուցաբերած հետաքրքրության համար:

«Ես ուզում եմ, որ մենք բոլորս հասկանանք և վստահ լինենք, որ բարիկադների տարբեր կողմերում չենք և մեր միակ նպատակն է յուրաքանչյուր քրեական գործով բացահայտել անձանց և մեղավորներին ենթարկել  պատասխանատվության:

Քննիչը շահագրգիռ կողմ է գործի բացահայտման գործում: Միաժամանակ գիտակցում եմ, որ առանձին քրեական գործերով հանրության մոտ կան չփարատված կասկածներ և հենց այդ պատճառով  է, որ մեր նախաձեռնությամբ  ստեղծվել է հասարակական մոնիտորինգային խումբ»,-  ընդգծեց ՔԿ նախագահը:

Քննչական կոմիտեի ղեկավարը նկատեց, որ վերջին տարիներին հանցագործությունների բացահայտման գործում որոշակի դրական առաջընթաց է նկատվում՝ միաժամանակ ընդգծելով բացթողումների մասին:

Հասարակական մոնիտորինգի խմբի հետ հանդիպման ժամանակ ի թիվս այլ հարցերի քննարկվեց նաև նախորդ տարիներին զինծառայության ընթացքում տեղի ունեցած մահվան մի շարք դեպքեր, որոնց քննության վերաբերյալ հասարակության շրջանում կան չփարատված կասկածներ:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց  հաջորդ հանդիպումը կազմակերպել առաջիկա տասն օրվա ընթացքում, որի ժամանակ ՀԿ-ները հանդես կգան առաջարկություններով՝ խմբի աշխատանքները կազմակերպելու վերաբերյալ:

Նշենք, որ հասարակական մոնիտորինգի խմբում ընդգրկվել են այն հասարակական կազմակերպության անդամները, որոնք արձագանքել էին ավելի վաղ Քննչական կոմիտեի կողմից տարածված հայտարարությանը: