Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում վերընտրվեց Արթուր Գևորգյանը: Ֆեդերացիայի հերթական համագումարի միակ հարցը ֆեդերացիայի նախագահի ընտրությունն էր, ընդ որում՝ Գևորգյանը միակ թեկնածուն էր ու միաձայն՝ 58 կողմ ձայների շնորհիվ նա վերընտրվեց: Նշենք, որ Արթուր Գևորգյանը բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը վարում է 2013 թվականից:

