Գևորգ Սաֆարյանի և Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան Տիգրան Եգորյանը դատական նիստի ընթացքում հարցեր էր հղում զանգվածային անկարգություններ հրահրելու փորձի մեջ մեղադրվող Պավել Մանուկյանին: Մանուկյանը նշեց`գործն ամբողջովին շինծու է. «Մենք վաղուց հասկացել էինք, որ այս իշխանությունների արարքները դավաճանական են: Այս իշխանությունները երբ ուզում, ինչ ուզում նկարում են: Իշխանությունները պետական դավաճանության քաղաքականություն են վարում: Ինչի համար այդքան երիտասարդ …