Քննարկվել է «Հայաստանում երեխային հաշմանդամության պատճառով լքելու գործընթացի կանխարգելում» ծրագիրը

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արսեն Մանուկյանն ու նախարարի տեղակալ Զարուհի Բաթոյանը սեպտեմբերի 25-ին աշխատանքային քննարկում են անցկացրել «Բարի մամա» հասարակական կազմակերպության նախագահի և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցչի հետ։

Հանդիպման հիմնական նպատակն էր քննարկել նշված կազմակերպության կողմից առաջարկվող «Հայաստանում երեխային հաշմանդամության պատճառով լքելու գործընթացի կանխարգելում»  ծրագիրը, որի նպատակն է ապահովել հաշմանդամություն ունեցող երեխաների ընտանիքում ապրելու իրավունքը և կանխարգելել երեխաների մուտքը հատուկ հաստատություններ:

Ներկայացնելով ծրագրի գաղափարը, նախատեսվող  գործընթացներն ու ակնկալվող արդյունքները՝ կազմակերպության նախագահը կարևորել է հղի կանանց և ընտանիքների իրազեկվածության  խնդիրն առ այն, թե ինչ է հնարավոր անել այնպիսի դեպքերում, երբ երեխան լույս աշխարհ է գալիս որևէ խնդրով:

«Բարի մամա կազմակերպությունը այս պահին միակն է, որ զբաղվում է որևէ խնդրով ծնված երեխայի հաստատություն մուտք գործելու կանխարգելմամբ: Մեր կողմից առ այսօր իրականացված աշխատանքներն եղել են կամավոր սկզբունքով և 4 տարվա ընթացքում կարողացել ենք շուրջ 90 երեխայի պահել ընտանիքում: Մեր ցանկությունն է իրագործվող աշխատանքին տալ իրավական ուժ և շահագրգիռ պետական մարմինների հետ ունենալ սերտ համագործակցություն»,- նշել է կազմակերպության նախագահը:

Նախարարի տեղակալ Զարուհի Բաթոյանը ընդգծել է, որ կատարվող աշխատանքը նախարարության կողմից որդեգրած քաղաքականության մի մասն է կազմում: «Մեզ համար կարևոր է ունենալ այնպիսի ծառայություններ, որոնք կաջակցեն ընտանիքներին և այդ ծառայությունները մենք պետք է պատվիրակենք այն հասարակական կազմակերպություններին, որոնք կաջակցեն հաշմանդամություն ունեցող երեխաներին՝ իրացնելու ընտանիքում ապրելու իրենց իրավունքը: Լավագույն տարբերակը առողջական հիմքով երեխաների մուտքը հաստատություններ կանխարգելելն է և նրանց թողնելու կամ լքելու գործընթացի  կասեցումը»,- հստակեցրել է Զարուհի Բաթոյանը:

Նախարարի առաջին տեղակալ Արսեն Մանուկյանին ծրագրի իրականացման գործընթացում մտահոգել է նշված դեպքերում անձանց անհատական տվյալների գաղտնիության ապահովման մեխանիզմը:  Նա առաջարկել է մանրամասն ուսումնասիրել և քննարկել խնդիրը համապատասխան մասնագետների հետ, ինչի արդյունքում հնարավոր կլինի գործընթացն իրականացնել առանց որևէ արգելքի: «Կարծում եմ, որ տվյալ իրավիճակում հայտնված ծնողին հոգեբանական աջակցության ու անհրաժեշտ տեղեկատվության տրամադրումը նախապայմաններ են՝ չմերժելու համար որևէ խնդրով ծնված երեխային ընտանիքում ստանալու իր բաժին սերն ու ջերմությունը»,- նշել է Արսեն Մանուկյանը:

Ներկայացված ծրագրի գործողությունների պլանի համաձայն՝ կազմակերպությունը նախատեսում է իրականացնել հետևյալ միջոցառումները. առողջական խնդրով երեխա սպասող ռիսկային խմբի հղիների հետ աշխատելու մեխանիզմի մշակում, բուժհաստատություններում աշխատող անձնակազմի վերապատրաստում, թեժ գծի ստեղծում, Երևանում և հատկապես մարզերում հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերյալ քարոզարշավի իրականացում, առողջական խնդիր կամ հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողների փոխաջակցման ցանցի ստեղծում և այլն:

Առաջիկայում նախատեսվում է քննարկում իրականացնել նաև ՀՀ առողջապահության նախարարության հետ: ՄԱԿ-ի մանկական հիմնադրամն էլ պատրաստակամություն է հայտնել քննարկել ծրագրի մանրամասներն ու գտնել աջակցության ուղիներ: