Թուրքիայի Եվրամիության հարցերով նախարար Օմեր Չելիքը մեկնաբանել է 7 մզկիթների փակման վերաբերյալ Ավստրիայի որոշումը. տեղեկացնում է ermenihaber-ը: Ըստ Չելիքի՝ Ավստիան Թուրքիա-Եվրամիություն հարաբերությունները վատթարացնելու դիրքորոշում է որդեգրել: Չելիքի խոսքով Ավստրիայի վարչապետը դեռ ԱԳ նախարար եղած ժամանակներից այդպիսի ծրագրեր է ունեցել: «Ծայրահեղ աջակողմյանների հետ դաշինք կազմելով՝ վարչապետ դարձավ: Նա եվրոպական արժեքների համար օղակը քաշած նռնակի նման վտանգավոր է: …

