Թեղուտի հանքավայրի շահագործման խնդրով մտահոգ մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ բաց նամակ են հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որտեղ նշում են, որ «Թեղուտ» ՓԲԸ-ն պետք է վերականգնի հասցված վնասը, տնկի անտառի կրկնապատիկը: Բաց նամակում ասվում է. «Հարգելի պարոն վարչապետ, Թեղուտի պղնձամոլիբդենային հանքի շահագործումը հանգեցրել է ՀՀ Լոռու մարզի Շնող եւ Թեղուտ գյուղերում բնապահպանական վիճակի վատթարացման, …

