Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ կայացավ «Սասնա ծռեր» խմբի գործով դատական նիստը: Նիստի մեկնարկին փաստաբան Մուշեղ Շուշանյանը միջնորդեց, որպեսզի իր պաշտպանյալ Արթուր Մելքոնյանի կալանքը՝ որպես խափանման միջոց, փոխվի ստորագրությամբ չհեռանալու մասին: Շուշանյանը նշեց, որ Մելքոնյանն իր խնամքին ունի երեք անչափահաս երեխա, նրա ընտանիքն ապրում է մոր ստացած թոշակով: Մյուս …

