Նիկոլ Փաշինյանը շնորհավորում է Հայկ Մարությանին, ԲՀԿ-ին ու «Լույս» դաշինքին

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Ուզում են շնորհավորել ձեզ և երկու բառ ասել ժողովրդական բացառիկ հաղթանակի առիթով. ասել է աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ֆեյբուքյան ուղիղ հեռարձակմամբ դիմելով ժողովրդին:

«Շնորհավորում եմ բոլորիս: Առանձնահատուկ շնորհավորում եմ նաև Հայկ Մարությանին և ուզում եմ ցանկանալ նրան, իսկապես ժողովրդահաճո և արդյունավետ գործունեություն Երևանի քաղաքապետի պաշտոնում: Ես ուզում եմ շնորհավորել «Իմ քայլը» դաշինքի ավագանու անդամներին: Ուզում եմ շնորհավերլ նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, որը նույնպես մաս կկազմի ավագանիում և շնորհավորել նաև «Լույս» դաշինքին, որի ներկայացուցիչները նույնպես ընդգրկված կլինեն Երևանի ավագանիում»,- ասաց ՀՀ վարչապետը:

Խոսելով ընտրությանը մասնակցության թվից՝ 43%-ից, Փաշինյանը նկատեց, որ շատերը փորձում են դրանից քաղաքական հետևություններ անել, սակայն ընտրացուցակները չեն պատկերում գոյություն ունեցող իրական պատկերը. շատերը Հայաստանում չեն:

«Ես խնդրել էի քաղաքացիներին «Իմ քայլը» դաշինքի օգտին քվեարկել, նաև քվեարկել ԱԺ արտահերթ ընտրություններին հասնելու համար ինձ մանդատ տալու համար, որպեսզի ես խորհրդարանական և ոչ խորհրդարանական ուժերի հետ սկսեմ բանակցությունները արտահերթ խորհրդարանական ընտրությունների հասնելու մեխանիզմների վերաբերյալ: Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր քաղաքացիներին այդ մանդատը տալու համար»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

«Ուզում եմ հստակ ընդգծել, որ այո՛, քաղաքական իրադարձությունները ցույց տվեցին, որ պետք է շատ արագ անցկացնել խորհրդարանական արտահերթ ընտրություններ, որովհետև, այսպես ասած, քաղաքական անորոշությունները, ըստ էության, արգելակում են նաև մեր տնտեսությունում նոր ներդրումների գրավումը: Կարծում եմ, որ այս ընտրությունները նաև ցույց տվեցին, որ այն խորհրդարանը, որն այսօր գործում է, ըստ էության չունի գործելու մանդատ, որովհետև խորհրդարանական ուժերը միասին վերցրած շատ քիչ ձայն հավաքեցին, համենայնդեպս ոչ այնքան ձայն, որը կարելի է բավարար համարել խորհրդարանում գործունեությունը այսպիսի կազմով շարունակելու համար: Մեզ հարկավոր է ժողովրդին նոր հնարավորություն տալ, որպեսզի նրանք նոր ընտրությամբ լիազորեն իրենց ցանկացած ուժերին, որպեսզի նրանք ձևավորեն խորհրդարանական մեծամասնություն, ընտրեն վարչապետ և, ի վերջո, հայաստանյան քաղաքական պրոցեսները լիարժեք կենտրոնանան տնտեսական, սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման շուրջ»,- ներկայացրեց ՀՀ վարչապետը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում: