Թուրքիայում գտնվող ամերիկացի հոգևորականը հնարավոր է ազատ արձակվի հոկտեմբերի 12-ին

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ամերիկյան «Wall Street Journal» (WSJ) թերթն անդրադարձել է Թուրքիայում ձերբակալված ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնի հնարավոր ազատ արձակման մասին թուրք և ամերիկացի պաշտոնյանների դիտարկումներին, ըստ որոնց՝ Բրանսոնը հնարավոր է ազատ արձակվի հոկտեմբերի 12-ին. փոխանցում է ermenihaber-ը:

Ըստ թերթի` այն թուրք պաշտոնյաները, ովքեր ազդակ են տվել  հոգևորականի հավանական ազատ արձակման վերաբերյալ, նշում են, որ ամերկացի հոգևորականին ԱՄՆ-ին արտահանձնելու համար Վաշինգտոնը պետք է վերջ դնի գործադրած ճնշումներին:

«Wall Street Journal»-ը գրում է, որ Սպիտակ տունը Բրանսոնի հարցի շուրջ Թուրքիայի նկատմամբ կիրառած պատժամիջոցները որոշել է նվազեցնել:

Այս որոշման ենթատեքստն այն է, որ Թուրքիան տնտեսական խնդիրներ ունի և մտավախ է, որ կավելանան պատժամիջոցները նաև այլ ոլորտներում:

Ամերիկացի մի պաշտոնյա էլ նշել է. «Մինչ հոկտեմբեր ամսին տեղի ունենալիք նիստը, լավագույն ռազմավարությունը կլինի հանգիստ մնալը: Մեկ է, արդեն նկատել են, որ ամենավերջում  կարող ենք գործի անցել` թելադրելով մեր կամքը»:

Պաշտոնիայի  համոզմամբ` օրհասական ժամանակաշրջան է և չեն ցանկանում թուրքերին նեղը գցել:

Մեկ այլ ամերիկացի պաշտոնյա զգուշացնում է, որ պետք չէ նախօրոք տոնել հոգևորականի ազատ արձակումը: Նրա պարզաբանմամբ` հայտնի է, որ թե Էրդողանը և թե Թրամփը վերջին րոպեին փոխում են իրենց որոշումը:

Էրդողանի վարչակազմի մերձավոր շրջապատից փաստաբան Սելման Օղութն ասել է. «Մյուս ամսում կայանալիք դատական նիստին կարող է Բրանսոնն ազատ արձակվել, քանի որ մեղադրանքները «անդամության» (խմբ. գյուլենական համայնքի կամ PKK-ի անդամ) հետ կապ չունեին»:

Նրա կարծիքով` Բրանսոնի ազատ արձակումը նախապայման է. «Եթե ես լինեի դատավորը, չէի ընդունի «այսպես արա, այնպես արա» հրահանգները: Ամերիկան իմ ղեկավարը չէ»:

«Wall Street Journal»-ում մի ուշագրավ պնդում կա այն մասին, որ  դեռևս հուլիսին ամերիկացի պաշտոնյաները Թուրքիայի հետ  պայմանավորվել էին Բրանսոնի ազատ արձակման շուրջ և այսպես ասած՝ հավատում էին, որ Թուրքիայից Գերմանիա թռչող ինքնաթիռը պատրաստ սպասում է:

Հիշեցնենք, որ Բրանսոնը մեղադրվում է Թուրքիայում ահաբեկչական համարվող կառույցների («Ֆեթուլլահական ահաբեկչական կազմակերպության» (FETÖ-Գյուլենական համայնք) և «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) հետ կապ ունենալու և լրտեսություն անելու մեջ: