Աննա Հակոբյանը Կանանց եվրասիական համաժողովի մասնակիցներին կոչ արեց միանալ խաղաղության իր արշավին

Լուրեր

22.05.2026 | 23:50
Անդրանիկ Թևանյանի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում պետական դավաճանության հանցակազմի հատկանիշներով
22.05.2026 | 23:30
Գորիսում «Լաստիխութ» կոչվող տարածքում երեխաներ են մոլորվել. փրկարարները հայտնաբերել են նրանց
22.05.2026 | 23:17
ԿԸՀ-ն բավարարել է Անդրանիկ Թևանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու վերաբերյալ միջնորդությունները
22.05.2026 | 23:01
Ռուսաստանը ժամանակավորապես արգելել է «Ջերմուկ» հանքային ջրի ներմուծումն ու վաճառքը
22.05.2026 | 22:42
Կբացվի գորգերի թանգարան. բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսյանը Հայաստանին է նվիրաբերել իր անձնական հավաքածուն
22.05.2026 | 22:28
Մայիսի 25-ին մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
22.05.2026 | 22:13
«Վերջին զանգի» միջոցառումների ընթացքում հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 173 մեքենա, որոնցից 74-ը վարել են անչափահասներ. ՆԳՆ
22.05.2026 | 22:00
Իշխանությունը հերքում է, ընդդիմությունը՝ պնդում. «300 հազար ադրբեջանցիների» թեման և նախընտրական քարոզարշավը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 21:52
«Առաջարկություն են արել», «Ասա` ով, եթե չասեցիր․․․». Փաշինյանը՝ Սամվել Կարապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 21:48
Օվերչուկը զգուշացնում է՝ «Հայաստանը կարող է մաքսատուրքեր ստանալ», եթե որոշի միանալ ԵՄ-ին
22.05.2026 | 21:36
12-ամյա Լինա Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորած
22.05.2026 | 21:30
ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԲԱՆԱՎԵՃ․ Ինչպե՞ս կարող են երիտասարդները ճեղքել «հին դեմքերի» քաղաքական դաշտը
22.05.2026 | 21:13
Գյումրիի սրտում՝ ավելի հարմարավետ պայմաններով․ ՄՈԳՈ-ն տեղափոխվել է այլ հասցե
22.05.2026 | 21:07
Արթուր Օսիպյանը տեղափոխվել է հացադուլավորների համար նախատեսված խուց
22.05.2026 | 20:47
Գորիսում ընտրական իրավունքի իրականացումը խոչընդոտելու գործով հետախուզվում է քրեական հեղինակություն Արտեմ Դոռունցը. ՆԳՆ
Բոլորը

Սեպտեմբերի 19-21-ը ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն աշխատանքային այցով գտնվում էր Սանկտ Պետերբուրգում, որտեղ ՌԴ դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հրավերով մասնակցեց «Կանայք հանուն գլոբալ անվտանգության և կայուն զարգացման» երկրորդ եվրասիական համաժողովին: Հակոբյանը սեպտեմբերի 21-ի առավոտյան բացման խոսք է ուղղել համաժողովի մասնակիցներին, ինչպես նաև մի շարք երկկողմ հանդիպումներ ունեցել տարբեր երկրների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ:

Կարևորելով համաժողովի դերը համաշխարհային անվտանգության և զարգացման գործում կանանց ներուժի բացահայտման և լիարժեք օգտագործման հարցում՝ Աննա Հակոբյանն իր ելույթում ընդգծել է՝ հենց այդպիսի նախաձեռնություններն են, որ կանայք պետք է օգտագործեն «հանուն համախմբման, հանուն այն արժեքների և նպատակների, որ կարևոր են աշխարհի բոլոր կանանց համար, հանուն այն լուծումների, որ թույլ կտան մեզ ապրել ավելի խաղաղ, ավելի անհոգ ու ավելի երջանիկ միջավայրում»:

Ըստ տիկին Հակոբյանի՝ բնույթով առավել խաղաղասեր, բռնությունն ու տառապանքը մերժելու հակված կանանց դերն անգնահատելի է մեծ ու փոքր պատերազմներից, հումանիտար աղետներց, էկոլոգիական խնդիրներից ու անընդհատ հրահրվող մրցավազքից ծանրացած մեր մոլորակի բեռը թեթևացնելու, ելք գտնելու, ինչ-որ բան դեպի լավը փոխելու հարցում: Հակոբյանն ընդգծել է, որ կանայք ոչ միայն պետք է իրենց խոսքն ասեն, այլև խոսքից անցնեն իրական գործի:

Այս համատեքստում տիկին Հակոբյանը համաժողովի մասնակիցներին է ներկայացրել իր «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնությունը: «Արշավի ամբողջ իմաստն այն է, որ մենք՝ որպես կին և որպես մայր, համախմբվենք և միաձայն հորդոր ուղղենք  ղարաբաղյան խնդրում ներգրավված բոլոր դերակատարներին՝ արմատապես մերժելու հակամարտության ռազմական լուծման տարբերակը և լուծումներ գտնելու՝ առանց կրակելու, առանց հայ և ադրբեջանցի երիտասարդների կյանքը խլելու: Վերջ ի վերջո, մարդկային միտքն անսահման է, և ցանկության դեպքում կարելի է անել նույնիսկ անհնարինը»,- նշել է Աննա Հակոբյանը:

Վարչապետի տիկինը ներկաներին պատմել է համաժողովին մեկնելուց անմիջապես առաջ 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված զինծառայողների մայրերի հետ իր հանդիպման մասին՝ նշելով, որ պատերազմում իրենց զավակներին կորցրած մայրերը միացել են իր արշավին և կոչ են արել ադրբեջանցի զոհերի մայրերին նույնը անելու. «Պատկերացնո՞ւմ եք՝ մայրեր, որոնք մարտի դաշտում կորցրել են իրենց զավակներին, ոչ թե վրեժ, այլ խաղաղություն են տենչում, իրենց քայլն են անում՝ հանուն այն մայրերի, որոնք վայելում են իրենց որդիների ներկայությունը: Ես, իսկապես, չգիտեմ, թե ինչպիսին է լինելու ադրբեջանցի մայրերի և առաջին տիկնոջ արձագանքը: Բայց ես հավատում եմ, որ միասին մենք կարող ենք պատմության գիրկն ուղարկել ղարաբաղյան հակամարտությունը, հանձնել զենքերը և խրախուսել տղամարդկանց պատերազմել «մտքի և խոսքի» ուժով»,- ասել է Հակոբյանը՝ վերահաստատելով իր խոսքերը, որ արշավն սկսել է հավասարապես հանուն հայ և ադրբեջանցի երիտասարդների:

ՀՀ վարչապետի տիկինը ելույթը եզրափակել է ներկաներին ուղղված խնդրանքով՝ իրենց անվերապահ աջակցությունն արտահայտելու «Կանայք հանուն խաղաղության» արշավին՝ նշելով, որ մտադիր չէ նախաձեռնությունը սահմանափակել միայն արցախյան խնդրով. «Իմ մեծ ցանկությունն ու ծրագիրն է ընդլայնել դրա աշխարհագրությունը և խաղաղության ուղերձով հանդես գալ աշխարհի տարբեր թեժ կետերում: Ապավինում եմ ձեր աջակցությանը՝ մեր աշխարհը մի փոքր ավելի լավը դարձնելու հարցում»,- ելույթն ավարտել է Աննա Հակոբյանը:

Համաժողովին մասնակցում էին աշխարհի 120 երկրի շուրջ 2000 կին հասարակական, քաղաքական գործիչներ, գիտնականներ, մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ: Մասնակիցներին ողջույնի ելույթով դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Համաժողովի շրջանակներում Աննա Հակոբյանը երկկողմ հանդիպումներ է ունեցել Ղազախստանի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Դարիգա Նազարբաևայի,  Արաբական Միացյալ Էմիրությունների Ազգային խորհրդի նախագահ Ամալ ալ-Քուբաիսի և Վիետնամի փոխնախագահ Դանգ Թհի Նգոկ Թհինի հետ, որը Ֆրանկոֆոնիայի համաժողովի շրջանակներում առաջիկայում ժամանելու է Հայաստան: Արաբական Միացյալ Էմիրությունների ԱԽ նախագահը պատրաստակամություն է հայտնել աջակցելու տիկին Հակոբյանի «Կանայք հանուն խաղաղության» արշավին՝ ընդգծելով արշավի առաքելության խիստ կարևորությունը, և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկման նպատակով նրան հրավիրել է ԱՄԷ: Աշխատանքային այցով իր երկիր այցելելու հրավեր Աննա Հակոբյանը ստացել է նաև Դարիգա Նազարբաևայից:

Սանկտ Պետերբուգում Աննա Հակոբյանn այցելել է Սուրբ Կատարինե հայկական եկեղեցի:

Աշխատանքային այցի ավարտին Հակոբյանը հարցազրույց է տվել «Միր» և «Ռոսիա» հեռուստաընկերություններին: