Հայ ազգային Կոնգրեսի շնորհավորանքը Երեւանի ավագանու ընտրությունների կապակցությամբ

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայ Ազգային Կոնգրեսը շնորհավորում է «Իմ քայլը» դաշինքին, վերջինիս աջակցած բոլոր քաղաքական ուժերին և հասարակական կազմակերպություններին, ինչպես նաև բոլոր երևանցիներին ու ամբողջ ժողովրդին՝ 2018 թ.-ի սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների արդյունքների կապակցությամբ։

Այս ընտրությունների գլխավոր քաղաքական արդյունքներն են․

1․ Լավագույնս դրսեւորվեց ժողովրդի բարձր քաղաքացիական գիտակցությունը և գործընթացները առաջնորդելու պատրաստակամությունը, ինչը գլխավոր գրավականն է, որ Հայաստանն ընթանալու է զարգացման և առաջընթացի ուղիով։

2․ Ժողովուրդը վստահության քվե տվեց երկրի նոր իշխանության հռչակած օրակարգին՝ ապրիլյան հեղափոխությունից հետո նախաձեռնած արմատական փոփոխությունները շարունակելու գործում։

3․ Անցնելով ազատ, արդար և օրինական՝  այս ընտրությունները կարևոր նախադրյալ դարձան Հայաստանում ժողովրդավարության հաստատման համար։

4․ Ժողովուրդը իշխանության եւ բոլոր քաղաքական ուժերի առաջ պահանջ  դրեց շուտափույթ կերպով անցկացնելու Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ և ձևավորելու լեգիտիմ խորհրդարան։

Մենք ողջունում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի արագ արձագանքը այդ կամարտահայտությանը և պատրաստակամությունը անմիջապես սկսելու ժողովրդի պատգամի իրականացման գործընթացը։

Բոլոր քաղաքական ուժերը պարտավոր են մեծագույն պատասխանատվությամբ վերաբերվել ժողովրդի պահանջին։ Երկրի առջև ծառացած խնդիրները լուծելը, հատկապես՝ երկրի կայունությունն ապահովելը, արտաքին մարտահրավերներին դիմակայելը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումն ու արցախահայության ազատությունն ու անկախությունը երաշխավորելը, տնտեսության վերափոխումն ու զարգացումն ապահովելը, իրավական, ժողովրդավարական պետություն կառուցելը անհնար է, եթե օր առաջ չձևավորվի օրինակարգ, ժողովրդի բարձր վստահությունը վայելող խորհրդարան։

Հայ Ազգային Կոնգրեսը առաջիկայում իր բոլոր ջանքերը կներդնի այդ խնդիրը լուծելու գործին։