Բեռլինի քաղաքապետը հրաժարվել է մասնակցել է Էրդողանի պատվին տրվելիք պաշտոնական ճաշին

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Էրդողանի առաջիկա այցը Գերմանիա տարբեր շերտերի կողմից ակնհայտ բացասական վերաբերմունքի է արժանանում: Գերմանիայում գնալով ընդլայնվում Էրդողանի սպասվող այցը բոյկոտողների շրջանակը. փոխանցում է ermenihaber-ը:

Ընդդիմադիր բազմաթիվ քաղաքական գործիչներ, կուսակցությունների ու խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներ արդեն հայտարարել են, որ չեն մասնակցելու Էրդողանի համար տրվելիք պաշտոնական ճաշին:

Թուրքիայի նախագահի պատվին տրվելիք ճաշը բոյկոտելու մասին վերջինը հայտարարել է Բեռլինի քաղաքապետ Միխայել Մյուլլերը:

Նախօրեին գերմանական լրատվամիջոցներում տեղեկություններ են հայտնվել այն մասին, որ Էրդողանի պատվին տրվելիք ճաշին չի մասնակցելու նաև կանցլեր Անգելա Մերկելը:

Միակ ընդդիմադիր քաղաքական գործիչը, ով հայտարարել է պաշտոնական ճաշին իր մասնակցության մասին, «Կանաչների» կուսակցության նախկին առաջնորդներից Ջեմ Օզդեմիրն է: (Ծագումով Թուրքիայի չերքեզ Օզդեմիրը միշտ աչքի է ընկել հակաէրդողանական հայացքներով ու Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագծերին ցույց տված աջակցությամբ-EH):

Ավելացնենք, որ չեղարկվել են նաև Էրդողանի պաշտոնական այցի շրջանակներում տեղի թուրքերի հետ նախատեսված դահլիճային հանդիպումները:

Գերմանիայի թուրքական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումները  ծրագրված են եղել 3 քաղաքում:  Գերմանական իշխանությունների՝ թույլտվություն չտրամադրելու պատճառով Էրդողանի ներկայացուցիչների՝ Բեռլինի «Tempodrom», Դորտմունդի «Wetfalen» դահլիճները վարձակալելու դիմումները մերժվել են: Չեղարկվել է նույնիսկ Էրդողանի ղեկավարած «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ) Եվրոպայի ներկայացուցչության միջոցով Քյոլնում արված դահլիճի ամրագրումը:

Սպասվում է, որ Էրդողանի այցի ժամանակ բողոքի ակցիաներ կարող են անցկացվել «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) համակիր խմբերի, Գերմանիայի ձախակողմյան ուժերի կողմից:

Ելնելով վերոնշյալից՝ Բեռլինի ոստիկանությունն արդեն ձեռնամուխ է եղել Էրդողանի անվտանգության ապահովմանն ուղղված նախապատրաստական աշխատանքներին: