Պետք է առավել արդյունավետ քայլեր ձեռնարկել երեխաների նկատմամբ բռնությունը կանխարգելելու համար․ Արման Թաթոյան

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանում երեխաների նկատմամբ բռնությունը մտահոգիչ է։ Այս մասին «Վե´րջ երեխաների հանդեպ բռնությանը» թեմայով երկօրյա համաժողովի բացմանը ասել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

«Բռնությունը կարող է տեղի ունենալ երեխաների խնամքի հաստատությունում, դպրոցում կամ մանկապարտեզում, ինտերնետային միջավայրում, տանը կամ որևէ այլ տեղ: Երեխաների նկատմամբ բռնությունը բացասական ազդեցություն է ունենում նրա զարգացման վրա և մեծացնում է հետագայում նրա կողմից բռնության կիրառման ռիսկը։ Պետք է առավել արդյունավետ քայլեր ձեռնարկել երեխաների նկատմամբ բռնությունը կանխարգելելու համար»,- նշել է Մարդու իրավունքների պաշտպանը` կարևորելով երեխայի իրավունքների պաշտպանության հարցում համատեղ աշխատանքը շահագրգիռ բոլոր կողմերի հետ։

Արման Թաթոյանը ներկաներին տեղեկացրել է, որ աշխատակազմում գործում է Երեխաների իրավունքների պաշտպանության բաժինը, «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքի ընդունումից հետո Պաշտպանը դարձել է ՄԱԿ-ի երեխաների իրավունքների մասին կոնվենցիայի իրականացման անկախ մշտադիտարկման մարմին։ Արդյունքում, հնարավորություն է ստացել, անկախ բողոքներից, իրականացնել մշտադիտարկման այցեր երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում։ Ավելին, այս տարի Հայաստան մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը դարձել է Երեխաների օմբուդսմանների եվրոպական ցանցի լիիրավ անդամ, որը հնարավորություն է ընձեռել մասնակցել կազմակերպության կառավարմանն ու ղեկավար մարմինների աշխատանքներին, իրականացնել փորձի և անհրաժեշտ տեղեկատվության փոխանակում։

Պաշտպանն իր ելույթում անդրադարձել է նաև վերջերս հրապարակված «ՀՀ կողմից «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայով և կից արձանագրություններով սահմանված պարտականությունների կատարման վիճակի վերաբերյալ» արտահերթ հրապարակային զեկույցին, որտեղ արձանագրված է՝ Հայաստանն ունի մասնակի կատարված կամ չկատարված պարտավորություններ։

«Պարզվում է՝ ոչ միայն ծնողներն ու երեխաները չեն տիրապետում երեխաներին առնչվող կոնվենցիոն դրույթներին, այլ նաև պետական համակարգում կան պետական պաշտոնյաներ, որոնց չեն տիրապետում կոնվենցիոն պահանջներին»,- շեշտել է Մարդու իրավունքների պաշտպանը։

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի և Կառավարության կազմակերպած երկօրյա միջոցառմանը, որի քննարկման թեման է ոլորտի խնդիրները կարգավորելու համար մշակվող ճանապարհային քարտեզը, այսօր ողջույնի խոսքով հանդես են եկել նաև ՅՈՒՆԻՍԵՖ-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Աֆշան Խանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփը, ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը, ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը։