Դա կլինի վերջը. դա կլինի աբսուրդ. Պարգև Օհանյանը՝ Ռ. Քոչարյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշման մասին

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor.am-ի զրուցակիցն է նախկին դատավոր, փաստաբան Պարգև Օհանյանը։

 

-Պարո՛ն Օհանյան, Հանրապետության 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատական հայց է ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ՝ հրապարակավ պահանջելով ներողություն խնդրել զրպարտության համար։ Ինչպե՞ս եք գնահատում 2-րդ նախագահի այս քայլը։

-Լավագույն ինքնապաշտպանությունը հարձակումն է պարզապես։ Մարդիկ ոչ մի պարագայում  չեն ուզում իրենց մեղավոր զգան, և սա հատկապես Ռոբերտ Քոչարյանի պես մարդկանց մասին է ասված։ Նա իրեն մեղավոր չի զգում, այս դատական հայցը դրա ապացույցն է․ չէ՞ որ պատակահան չէ, որ շարունակում է նույն բարձրագոչությամբ հիշեցնել, որ  Արցախի առաջին և  ՀՀ երկրորդ նախագահն է։

-Ռոբերտ Քոչարյանը դատական հայց է ներկայացրել նաև ՀՔԾ պետի դեմ։ Դուք այս  դատական հայցերի մեջ տեսնո՞ւմ եք փորձ՝ շեղելու «Մարտի 1-ի» գործի բացահայտման վրա հասարակության սևեռվածությունն ու ուշադրությունը։

-Միանշանակ: Քոչարյանի պես մարդն ինչպե՞ս կարող է նստել պաշտպանվողի կարգավիճակում և սպասել, թե իրեն ինչ հարվածներ են հասցնելու: Բնականաբար, նա ընտրել է հարձակման այս տարբերակը՝ փորձելով հասարակությանը հասցնել, որ ինքն էլ իր ճիշտն ունի և այդ ճիշտն առաջ կտանի։ Իրավական առումով՝ նորմալ գործընթաց է, քանի որ յուրաքանչյուրն ունի պաշտպանության իրավունք։

-Իրավական առումով որքանո՞վ է հիմնավոր Ռոբերտ Քոչարյանի պաշտպանի հետևյալ պնդումը․ սպանության մասով մեղադրանք Ռոբերտ Քոչարյանին առաջադրված չէ, նման արարքի համար օրինական ուժի մեջ մտած դատավճիռ գոյություն չունի:

-Բոլորս էլ շատ լավ գիտենք, որ կոնկրետ սպանության մեղադրանք չի կարող լինել, քանի դեռ հիմնավորված չէ սպանություն կատարողը։ Ու՞մ համար պարզ չէ, որ Քոչարյանը նախագահականում նստած անմիջապես չէր կարող այդ սպանությունը կատարել, բայց դա դեռ չի նշանակում, որ սպանություններն իր անգործության կամ իր գործողությունների հետևանք չեն կարող լինել։ Հետևաբար, փաստաբանի ներկայացրած փաստարկն ընդամենը իրավական հմտություն կամ հնարք է, որն ասվում է պարզապես տպավորություն ստեղծելու համար, այն ոչինչ չի նշանակում։

-Պարոն Օհանյան, այսօր հայտնի դարձավ, որ Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել վճռաբեկ բողոքները՝ օգոստոսի 13-ին ՀՀ վերաքննիչ դատարանի կայացրած՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը վերացնելու մասին որոշման դեմ։  Եթե, այնուամենայնիվ, Վճռաբեկը բավարարի փաստաբանների պահանջը, ի՞նչ կստացվի։

-Դա կլինի վերջը, դա կլինի աբսուրդ։ Կստացվի, որ նախագահի բացարձակ անձեռնմխելությունը Վճռաբեկ դատարանի մակարդակով կհաստատվի և կստացվի, որ ՀՀ նախագահը՝ այդ թվում և ներկայիս,  անպատժելի են և ինչ ասես՝ կարող են անել։ Դա կլինի վերջը, որին, իհարկե, կա այլընտրանքային ճանապարհ։

-Ո՞րն է այդ այլընտրանքը։

-Պետք է բողոքը անձեռնմխելիության մասով բավարարե և ընդունել, որ նախագահը բացարձակ անձեռնմխելի չէ, իսկ ինչ վերաբերում է խափանման միջոցին, ապա ես կարծում եմ, որ եթե մարդը չի խոչընդոտում գործի քննությանը, ապա նա կարող է մնալ դրսում։ Թող մնա դրսում, ինչ խնդիր կա։

Աղավնի Սուքիասյան