Դիվանագիտական անձնագրերի մեծ քանակը խոսում է ԱԳՆ-ում եղած կոռուպցիայի մասին, որը պետք է բացահայտվի․ Վլադիմիր Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀԱԿ ներկայացուցիչ, ԱԳՆ նախկին խոսնակ Վլադիմիր Կարապետյանը Factor.am-ի հետ զրույցում դրական է համարում, որ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակում տեղի չունեցավ Փաշինյան-Թրամփ հանդիպումը, քանի որ, ըստ նրա, այն լինելու էր շատ ավելի արարողակարգային։

«Հաշվի առնելով սահմանափակ ժամանակը՝ միջազգային խոշոր ֆորումի շրջանակում շատ երկրների նախագահներ հերթ են կանգնել ԱՄՆ նախագահի հետ հանդիպման համար։ Շատ լավ է, որ մենք չկանք այդ ցուցակում։ Թող ԱԳՆ-ն, մեր դեսպանությունը ԱՄՆ-ում աշխատանք տանեն, որ նորմալ երկկողմ այցելություն լինի, որտեղ շատ ավելի հանգամանալից հանդիպում կարելի է նախապատրաստել թե՛ բարձր մակարդակում, թե՛ այլ մակարդակներում»,- ասաց ԱԳՆ նախկին խոսնակը՝ հավելելով, որ իր կարծիքով, այդ առթիվ բանակցություններ են ընթանում ՀՀ ԱԳՆ-ում։

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի նշանակած դեսպանների հետկանչին, Կարապետյանի խոսքով, գործընթացը պետք է ավելի վաղ սկսված լիներ․ «Խոսքը կադրային դիվանագետների մասին չէ, թեև որոշ կադրային դիվանագետներ չեն ներկայացնում այսօրվա իրականությունը, չեն խոսում այսօրվա ձեռքբերումների մասին։ Ինձ համար տարօրինակ է՝ ինչո՞ւ պիտի 4-5 ամիս ՀՀԿ-ական անցյալ ունեցող դեսպանները շարունակեն պաշտոնավարել և փաստորեն որևէ օգուտ չբերեն՝ թե այս իշխանության, թե մեր երկրի համար»,- նշեց Կարապետյանը։

Փոխարենը նա շատ դրական է գնահատում նոր դեսպանների նշանակումը։ ԱԳՆ նախկին խոսնակի համար նորություն է եղել այսօր հրապարակված տեղեկությունը դիվանագիտական անձնագրերի մեծ քանակի մասին։

Հիշեցնենք, որ այսօր ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը հայտարարել է, որ չեղարկվել է 254 դիվանագիտական անձնագիր։ «Դա խոսում է այն մասին, որ ԱԳՆ-ում կային կոռուպցիոն դրսևորումներ»,- տեսակետ հայտնեց նախկին խոսնակը՝ հավելելով․«Ես գիտեմ, որ մեր դեսպանները, մասնավորապես Վրաստանում, Ուկրաինայում բաժանել են դիվանագիտական պետհամարանիշեր մարդկանց, որոնք որևէ կապ չունեն դիվանագիտական ծառայության հետ»։

Նա նաև նկատեց․«Ցավոք, դրա մասին չի խոսում ԱԳՆ-ն, թեև սա մի հարց է, որը կապ ունի հանրային ռեսուրսի հետ և հանրությունը պետք է տեղեկանա այն չարագործների մասին, որոնք չարաշահել են այդ ռեսուրսը»։

Ինչ վերաբերում է ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի դիվանագիտական անձնագիրը չեղարկելուն, ԱԳՆ նախկին խոսնակն ասաց․ «Եթե հետ են վերցրել այդ անձնագիրը, ուրեմն օրենքից դուրս է տրվել անձնագիրը»։

Կարապետյանը կարծում է, որ Հայաստանում բոլորը սիրում ու հարգում են Մխիթարյանին, և չի գտնում, որ դիվանագիտական անձնագիրը պետք է լինի ժողովրդի սիրո առհավատչյան։ Եթե օրենքը չի նախատեսում, ինքը կողմ է, որ հետ վերցնեն դիվանագիտական անձնագրերը։

Վլադիմիր Կարապետյանը մեկն է այն 10 դիվանագետներից, որոնց 2008 թ-ի Մարտի 1-ի նախօրյակին հեռացրեցին ԱԳՆ-ից՝ ժողովրդի հանդեպ բռնություն կիրառելու անթույլատրելիության մասին հայտարարության համար։ «Կարծում եմ՝ լավ կլինի գնահատական տրվի այն իշխանությանը, որը նման կերպ է վարվել իր դիվանագետների հետ, որը բազմաթիվ չարիք է բերել Հայաստանին, և ես վստահ եմ, կանգնելու է դատարանի առջև։ Ես սպասում եմ այդ գնահատականներին»,- ասաց Կարապետյանը։

Ինչպես հայտնի է՝ ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանի առաջարկով ԵԽԽՎ-ն առաջիկայում մոնիտորինգ է սկսում Հայաստանում։ ԱԳՆ նախկին խոսնակը «շատ բացասական» է գնահատում այդ առթիվ ԵԽԽՎ-ում Արփինե Հովհաննիսյանի աշխատանքը։ «Պաշտպանելով ժողովրդին ունեզրկածների ռեժիմը, նա ադրբեջանական պատվիրակներին զուգահեռ ցեխ է լցնում մեր իշխանության, պետության վրա՝ սուտ տեղեկություններ տալով Հայաստանի մասին»,- նշեց Կարապետյանը՝ հավելելով, որ Հովհաննիսյանը չի բացահայտում իր հիմնական ելույթը, այլ հատվածներ է ներկայացնում դրանից։

«Չի գաղտնազերծում, թե ինչեր է ասել քաղաքական խորհրդի նիստում Հայաստանի մասին, թե ինչքան են զուգակցվում իր հայտարարությունները ադրբեջանցիների հայտարարությունների հետ և և ինչքան է նա օգնում ադրբեջանցիներին մեր դեմ նոր նախաձեռնություններով հանդես գալ։ Դրա մասին ինքը լռում է։ Ես կոչ եմ անում, որ ինքը բացահայտի իր ելույթի հիմնական դրույթները և խորհուրդ եմ տալիս՝ դադարեցնի հակապետական գործունեությունը, որ ծավալում է Հայաստանի դեմ։ Սա մի օր բացվելու է»։

Մանրամասները դիտեք Վլադիմիր Կարապետյանի հետ Factor.am-ի հարցազրույցում։

Մարինե Խառատյան