«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Մասնավոր պահնորդական ընկերությունները աստիճանաբար ընդլայնվում են և դառնում ավելի նախընտրելի, քան ոստիկանության պետական պահպանության ծառայությունը։ Ուշագրավ է, սակայն, որ մասնավոր պահնորդական ընկերությունների սեփականատերերը հիմնականում ոստիկանական համակարգից են, նախկին ոստիկաններ կամ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։ «Գրիֆը», «Միհր»-ը, օրինակ, պատկանում են ԱԱԾ Սահմանադրական կարգի պահպանության և ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչության նախկին պետ, գեներալ-լեյտենանտ …