Բակո Սահակյանն ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի պատվիրակությանը՝ գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանի գլխավորությամբ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 3-ին ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի պատվիրակությանը՝ կառույցի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանի գլխավորությամբ:
Հանդիպման սկզբում երկրի ղեկավարը շնորհավորել է Հայկակ Արշամյանին պատասխանատու պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և նրան մաղթել արդյունավետ աշխատանք:
Քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր: