Օրվա ուշագրավ լուրերը՝ մեկ տեսաշարով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Աշխատանքային այցով Միացյալ Նահանգներում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույցներ է ունեցել վարչապետի և Ազգային ժողովի նախագահի հետ: Առիթը նախօրեին խորհրդարանի կողմից ընդունված վիճահարույց օրինագծից հետո երկրում ստեղծված իրավիճակն է: Օրինագծին նախագահը կանդրադառնա Երևան վերադառնալուց անմիջապես հետո, իսկ մինչ այդ հորդորում է միմյանց հանդեպ զուսպ և հանդուրժողական լինել: Նա համոզված է, որ ստեղծված իրավիճակը հնարավոր է և պետք է հանգուցալուծել Սահմանադրության և օրենքների շրջանակում՝ բանակցության և երկխոսության ճանապարհով:

Նախօրեի իրադարձություններից հետո ազգային համաձայնության կառավարությունը փլուզվեց: Խորհրդարանում կայացած քվեարկությունից կարճ ժամանակ անց ՀՅԴ-ն հայտարարեց կոալիցիայից դուրս գալու մասին, րոպեներ անց էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բաղրամյան պողոտայում հրավիրած հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ աշխատանքից ազատում է կառավարության մաս կազմող ՀՅԴ-ական և ԲՀԿ-ական նախարարներին ու մարզպետներին և հենց Բաղրամյան պողոտայում ստորագրեց որոշումները: Այսօր առավոտյան արդեն նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրեց համապատասխան հրամանագրերը: Ազգային համաձայնության կառավարությունում, հիշեցնենք, ԲՀԿ-ն ուներ 4, ՀՅԴ-ն՝ 2 նախարարական պորտֆել: Հրաժարական են ներկայացրել նաև այս կուսակցություններից մարզպետները: Բացի այդ՝ հրաժարականի դիմում է ներկայացրել բնապահպանության նախարարության անտառային պետական կոմիտեի նախագահ, Երևանի քաղաքապետի թեկնածու առաջադրված Միքայել Մանուկյանը:

Ազգային ժողովի քառօրյայի այսօրվա նիստում առավոտից ոչ մի կերպ չէր հաջողվում քվորում ապահովել: Որոշ ժամանակ անց քվորումի համար անհրաժեշտ 53 պատգամավորներ գրանցվեցին, բայց այս անգամ էլ նույնքան պատգամավոր չկար դահլիճում՝ քվեարկություններ կազմակերպելու համար: Ի վերջո, խորհրդարանին հաջողվեց քվեարկել և ընդունել նախորդ օրը քննարկված օրինագծերը: Երեկոյան արդեն Ազգային ժողովում էին կառավարության անդամները՝ ավանդական հարցուպատասխանի:

«Սասնա ծռեր» խմբի անդամներ Պավլիկ Մանուկյանն ու Արմեն Բիլյանը հացադուլ են հայտարարել: Նրանք պահանջում են փոխել իրենց խափանման միջոց կալանավորումը: Մանուկյանը չի բացառել, որ հաջորդ նիստին դատարան չի ներկայանա, նաև դատախազներից պահանջել իրենց այսուհետ «ամբաստանյալ» չասել: Հավելենք, որ «Սասնա ծռեր» խմբից դեռևս կալանքի տակ են միայն գործով անցնող երեք ամբաստանյալ՝ Պավլիկ Մանուկյանը, Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը: Մյուսներն Ազգային ժողովի պատգամավորների անձնական երաշխավորությամբ ազատ են արձակվել:

Հինգշաբթի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիա կմեկնի՝ մասնակցելու Շառլ Ազնավուրի հոգեհանգստին և հուղարկավորությանը: Արարողություններին մասնակցելու համար ԱՄՆ-ից Փարիզ կմեկնի նաև Հանրապետության նախագահը: Աշխարհահռչակ շանսոնյեի հուղարկավորության օրը Հայաստանում և Արցախում սգո օր կհայտարարվի: Նշենք, որ Ազնավուրը ցանկություն է հայտնել հուղարկավորվել ծնողների կողքին:

Ազգային ժողովի այգու դարպասները բացվեցին քաղաքացիների առջև: Հրահանգը վարչապետից է ստացվել: Նիկոլ Փաշինյանի կարգադրությամբ սեպտեմբերի 21-ին էլ բացվել էին Բաղրամյան 26-ի դարպասները: Քաղաքացիները գոհ են վարչապետի որոշումից: