Աղբով լցված ջրատարի գերիները. ելք կա՞. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.01.2025 | 12:34
Ֆրանսիան գաղտնի զորավարժություններ է անցկացրել՝ նախապատրաստվելու Ուկրաինա իր զորքերի հնարավոր տեղակայմանը
16.01.2025 | 12:26
Կամավոր վերադարձե՛ք․ Բեժանյանը՝ ՌԴ-ում անօրինական գտնվող միգրանտներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.01.2025 | 12:17
Մենք վճռականորեն հավատարիմ ենք մեր հարևանների հետ հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը. Իրանի նախագահ
16.01.2025 | 12:14
Փարաքարում կառավարությունն արտահերթ ընտրություններ նշանակեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.01.2025 | 12:09
ԵՄ երկրները հետաքրքրված են Հայաստանով. ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարի տեղակալ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.01.2025 | 12:08
Կառավարության անդամների ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
16.01.2025 | 12:00
Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը պայմանավորվեցին հրադադարի մասին, Լիբանանում հայ է սպանվել․ ԼՈՒՐԵՐ
16.01.2025 | 11:52
Բայդենը հրաժեշտի ելույթում նախազգուշացրել է՝ ԱՄՆ-ում օլիգարխիա է ձևավորվում, որը սպառնում է ժողովրդավարության ապագային
16.01.2025 | 11:47
Մենք անընդհատ սխալվելու ենք. Փաշինյանը` կտրուկ փոփոխություններով արդյունքի հասնելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.01.2025 | 11:40
Երևանը ողջունում է Գազայում հրադադարի մասին համաձայնագիրը․ ՀՀ ԱԳՆ
16.01.2025 | 11:36
ՌԴ սահմանապահը կարող է օդանավակայանից կամ սահմանից հետ ուղարկել մարդուն․ Տաթևիկ Բեժանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.01.2025 | 11:33
Մեծ Բրիտանիայի վարչապետն առաջին անգամ Կիև է այցելել
16.01.2025 | 11:22
Ծիծեռնակաբերդի խճուղի 5 հասցեում տեղակայված մարզահամալիրը կծառայի որպես հավաքականների մարզման կենտրոն
16.01.2025 | 11:13
«ՌԴ-ի կոշտ միգրացիոն քաղաքականությունը. ի՞նչ է սպասվում հայ աշխատանքային միգրանտներին». ՈՒՂԻՂ
16.01.2025 | 11:11
Այս տարի ՀՀ դեսպանություն կբացվի Հունգարիայում և Հունգարիայի դեսպանություն՝ ՀՀ-ում. ԱԳ փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Աղբի ծուղակ, որից Բուռնազյան և Աճեմյան փողոցի բնակիչները ոչ մի փրկություն չունեն։  Տարվա այս եղանակին Արտաշատի մայր ջրանցքում ջրից բացի ամեն ինչի կհանդիպես՝ շինարարական և կենցաղային աղբ, դրան էլ գումարվում է կոյուղաջրերի գարշահոտը։

Ջրանցքով ջուրը հոսում է մինչև Արարատյան դաշտի հողատարածքները։ Աղբը նետում են գիշերով կամ բոլորից ծածուկ։

Էրեբունցիների կյանքը դժոխային է հատկապես ամռանը, երբ «Սանիտեք» ընկերության անգործությունը Երևանը բաց երկնքի տակ աղբավայրի է վերածում։ Բնակիչները բացեիբաց են այստեղ աղբ կուտակում։ Ջրատարը նախկինում դժբախտ պատահարների վայր էր դարձել։

Բուռնազյան 2-րդ նրբանցքի բնակիչ Արմիկ Գրիգորյանի տունը աղբավայրից հեռու է ընդամենը 5 մետր։ «Թոռնիկներս չեն գալիս, ասում են՝ տատի ջան, էն զիբիլի մո՞տ գանք, լուսամուտ ու դուռ չենք կարողանում բացել, որովհետև աղբի մեջ կորած ենք»։

Տիկին Արմիկը աղբի երեսից հանգիստն է կորցրել։ «Ես դաժե գիշերը՝ 11-12-ի կողմերը թպոց եմ լսում, վազելով գալիս եմ, մեծ կնիկ եմ, մեկ էլ՝ մարդ չկա։ Իսկ ես՝ մեշոկը լցրած տանում եմ կամրջի մոտ թափում եմ»։ Նա չի հավատում հարևանների հավաստիացումներին, թե աղբը ջրատարն է բերում։ «Հենց ասում եմ մի արեք,ասում են՝ տատիկ, տես, վերևից գալիս ա,բալիկ ջան, էստեղ էլ ա լցրած ախր, վերևից ո՞նց ա գալիս»։

Աղբավայրի վերածված ջրանցքի հարևանությամբ ապրող բնակիչները անհաշտ պատերազմի մեջ են Էրեբունու թաղապետարանի հետ։  «Մեկ մեկ գալիս են էս վերևից մաքրում-տանում են մի երկու մեքենա, նրանից հետո էլի լիքը լցված ա։ Ակուրատնի չեն մաքրում։ Կոմունիստների ժամանակ լավ մաքրում էին, կռանները մտնում էին մեջ լավ մաքրում էին»։

Ջրատարի հարևանությամբ  բնակվող Հարություն Ասատրյանը փորձել է ջրանցքի ողբերգական դեմքը թաքցնել հատուկ ծածկով։ Չի հիշում, թե մեկ էլ երբ է երեկոն անցկացրել տան բակում՝ մաքուր օդին։ « Մոծակներ են լինում ահավոր, երբ ջուրը կտրվում ա, հոտ ա գալիս ահավոր։ Շատ վատ կյանքով ենք ապրում։ Ես 92 թվին գնել եմ այս բնակարանը, միշտ էս վիճակն է»։

Պարոն Ասատրյանը մեղադրում է առաջին հերթին քաղաքային իշխանությանը և աղբահանություն իրականացնող ընկերությանը․ բնակիչներին դրդում են աղտոտել շրջապատը. «Աղբի տարաներ դրված չեն, որ մարդիկ բերեն՝ աղբը լցնեն էդտեղ։ Մինչև մարդը աղբը տանի- հասցնի էս մյուս կանալի բերան՝ աղբարկղ, բնականաբար՝ ավելի հեշտ վարիանտը սա ա, լցնում են ստեղ, գնում են»։

Հարություն Ասատրյանին չի հաջողվում հարևաններին ստիպել ջրանցքը աղբ չնետել. «Մի քանի անգամ վիճել ենք, բայց բնականաբար՝ մեզ լավ մեր տեղն են դրել, ասել՝ ձեր կողմը չենք թափում, մեր կողմը կթափենք թե չէ, ձեր գործը չի»։

Պետական ո՞ր կառույցն է պատասխանատու սանիտարահիգիենիկ այս վիճակի համար, երբ գալիս է պատասխանատուի մեկնաբանության ժամանակը, պաշտոնյաներն իրար են մատնացույց անում ։ Factor.am-ին Էրեբունի վարչական շրջանի կոմունալ տնտեսության բաժնի պետ Արմեն Մամուլյանն ուղղորդում է «Երևան» ջրօգտագործողների ընկերություն։ Տնօրեն Մերուժան Ասատրյանը այլ կազմակերպության է մատնացույց անում. «Մենք չենք սպասարկում Արտաշատի ջրանցքը։ Ստորին Հրազդանի և Արտաշատի խոշոր ջրանցքները սպասարկում է Ջրառ ՓԲԸ-ն»:

Ջրառ ՓԲԸ փոխտնօրենը, սակայն,  հակադարձում է՝ ջրանցքի մաքրությունն իրենց գործը չէ՝ պատասանատուն Էրեբունու թաղապետարանն է։

«Իրենք պիտի կազմակերպեն, որ աղբահանություն կատարվի, ոչ թե որ բնակիչը ճար չունենա, հեշտ ճանապարհ գտնելով, աղբը լցնի ջրատարի մեջ։ Տուալետներն են միացրել դրանց, որ չի կարելի, դա ջրատար ա, գնում, դաշտերը ոռոգում ա, սնունդը ժողովուրդն ա ուտում»,- ասում է նա։

Արտաշատի ջրանցքը Ջրառ ընկերությունը մաքրում է գարնանը, ինչի համար  ծախսվում է 25 միլիոն դրամ։ Ոռոգման սեզոնի ավարտից հետո ողջ ձմռանը ջրանցքում մեծածավալ աղբ է կուտակվում։ Էդուարդ Սարգսյանը լուծումն այլ տեղ է տեսնում։

«Մեր հաշիվների մեջ ներառված չի, որ պարբերաբար ջրանցքը մաքրենք իրենց լցրած աղբից։ Թող միջոց ձեռնարկեն, աղբ լցնողներին պատժեն, հաջորդ անգամ նման բան չեն անի»,- առաջարկում է նա։

Մինչ պատասխանատու կառույցները փնտրում են իրավիճակի մեղավորին, Բուռնազյան և Աճառյան փողոցների բնակիչներն ստիպված կլինեն ապրել գարշահոտի ու հիվանդությունների սպառնալիքի ներքո։

Ռոբերտ Անանյան