ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն երեկ տապալվեցին, ուղղակի խայտառակվեցին որպես հետադիմություն․ Լևոն Շիրինյան

Լուրեր

21.10.2026 | 09:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
21.10.2026 | 09:30
Կարեն Խաչանովը հաղթանակով է մեկնարկել Ալմաթի մրցաշարում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 23:17
COP17-ի շրջանակում քննարկվել է ավանդական գիտելիքի դերը կենսաբազմազանության պահպանության գործում
20.10.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.10.2026 | 22:47
Հրազդանում վաղը վթարային ջրանջատում կլինի
20.10.2026 | 22:30
Ռուբիոն հայտարարել է, որ Ուկրաինային որսացող հրթիռների մատակարարման հնարավոր ուշացումները միտումնավոր չեն
20.10.2026 | 22:16
Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգն աշխատում է խափանումներով. ՊԵԿ
20.10.2026 | 22:02
Google Cloud-ը խափանվել է․ Եվրոպայում անհասանելի են դարձել Revolut-ը և այլ ծառայություններ
20.10.2026 | 21:49
Հոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգը
20.10.2026 | 21:35
Ինչու է Էրդողանը որոշել չմեկնել Բաքու և ինչ պահանջներ է ներկայացրել Ադրբեջանը․ MEE-ի անդրադարձը Թուրքիա-Ադրբեջան լարվածությանը
20.10.2026 | 21:22
Առուշանյանը՝ առաջ և հիմա․ ինչպես Փաշինյանի իշխանությունը «կործանարարից» դարձավ «հայրենիքի նվիրյալ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 21:14
Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպանատան մոտ դպրոցներում հիջաբի արգելքի դեմ ակցիա է անցկացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 21:00
Փաշինյանը ցույց է տալիս՝ Царь хороший, бояре плохие․ եթե տասովշչիկներին ՔՊ թեկնածու ես դարձնում, էդպես պիտի լինի․ Դանիել Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 20:57
Ով է լինելու ՔՊ նոր պատգամավորը՝ ըստ ցուցակի
20.10.2026 | 20:56
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը պարտությամբ մեկնարկեց ԱԱ-2028-ի որակավորման փուլում
Բոլորը

«Երեկ տեղի ունեցածը պետական հեղաշրջման փորձ էր։ Ժողովուրդը սուվերեն է և այդ ժողովրդի ծառան են բոլորը, առաջին հերթին պատգամավորները։ Եթե նրանք փորձում են մանիպուլյացիայով իրենց ապահովության երաշխիքներ պոկել, որ իրենց չի կարելի ճնշել, չի կարելի տեսնել, ցանկապատով էլ հեռանում են, նշանակում է, որ իրենք ժողովրդի ձայնը գողանում են։ Նրանք երաշխիքներ ստանալուց հետո պիտի հավաքվեին ու իրենց միջից վարչապետ ընտրեին, իշխանությունը, սակայն գլխի ընկավ և խափանեց։ Ժողովրդի կամքն ու իշխանությունն անտեսելն անթույլատրելի է, դա պետական հանցագործություն է»,- Factor.am-ի հետ զրույցում, գնահատելով երեկ տեղի ունեցած իրադարձությունները, ասաց քաղաքական գիտությունների դոկտոր Լևոն Շիրինյանը։

Նա չի բացառում, որ ՀՀԿ-ն կամ ԲՀԿ-ն կարող են Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո առաջադրել վարչապետի իրենց թեկնածուին․ «Միլիոնավոր դոլարների հարցեր ունեն, կյանքի հարց ունեն, պատասխան տալու հարց ունեն, ինչու դուք կասկածո՞ւմ եք, նրանք կատաղի կռիվ են տալիս, որ մնան, բայց ընտրությունները կայանալու են, իրենք էլ խորհրդարանում չեն լինի։ Ինչու ժողովուրդը հիշողություն չունի՞»։

Շիրինյանը նշում է, որ «ԱԺ կանոնակարգ-օրենքում» փոփոխություն անելու նախագիծը երեկ շրջանառության մեջ դրվեց, քանի որ օրինագիծը խորհրդարան բերած ուժերը կարծել են, թե իշխանությունները կարող են լռել․«Ֆրանկոֆոնիայի միջոցառումների նախաշեմին մտածում էին, որ իշխանությունն ուզի-չուզի՝ պիտի լռի հանուն երկրի անվան և դրա համար իշխանությունից արժի պոկել երաշխիք՝ հավանաբար գողացվածը չվերադարձնելու համար, այն էլ չստացվեց։ Նիկոլ Փաշինյանն իր ոճով ժողովրդին ոտքի հանեց և ժողովուրդն իրացրեց անմիջական դեմոկրատիա և նրանք՝ երեք ուժերը միասին, տապալվեցին, ուղղակի խայտառակվեցին որպես հետադիմություն»։

Լիլիթ Շաբոյան